Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ի՞նչ կփոխվի Հայաստանում խորհրդարանի ընտրության արդյունքում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Հայաստանի ներքաղաքական դաշտում դարձավ այսպես ասած ավանդական խոսույթի ակտիվացման խթան: Խոսքը «նախկին-ներկա» խոսույթի մասին է, որում Հայաստանն ըստ էության «ապրում» է 2018-ից ի վեր, և առավել «մարտնչող» ռեժիմում՝ 2020-ի պատերազմից հետո: Մեծ հաշվով, երկրորդ նախագահի ասուլիսի գլխավոր ասելիքն այն էր, որ նա մասնակցելու է հաջորդ ընտրական պրոցեսին՝ լինի հերթական, թե արտահերթ:

Սա նշանակում է, որ վերը նշված խոսույթը իր ակտիվ ռեժիմում է լինելու ընտրական պրոցեսում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ, իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ, հիմնավոր ու մտացածին ասպեկտների հարաբերականությամբ հանդերձ, այդ խոսույթը այս անգամ էլ գերակայելու է Հայաստանի համար կարևորագույն օրակարգերի հանդեպ, գերակայելու է Հայաստանի համար անմիջական մարտահրավեր դիտվող ներքին ու արտաքին հարցերի հանդեպ:

Եվ այստեղ հարց կառաջանա, թե արդյո՞ք Հայաստանում հանրությունը կարող է ստանալ այլ պատկեր, եթե ընտրական պրոցեսը ծավալվի այն նույն տրամաբանությամբ, ինչ գոյություն ունի արդեն 7 տարի: Հնարավոր չէ, որ նույն տրամաբանությամբ հասարակական-քաղաքական պրոցեսը բերի այլ արդյունքի: Իսկ ինչպե՞ս պետք է հասարակական-քաղաքական կյանքը, հասարակական-քաղաքական խոսույթն ու գործընթացները դուրս բերել շրջապտույտից: Այստեղ, իհարկե, գերական, կարծես թե, մոտեցումն է, որ պետք է պատմության գիրկն ուղարկել թե նախկիններին, թե ներկաներին:

Բայց, եթե անգամ այդ տարբերակի կողմնակիցը լինի հասարակության ճնշող մեծամասնությունը, միևնույն է՝ որևէ քաղաքական միավոր կարող է դառնալ պատմություն, եթե ձևավորվի հասարակության համար վստահելի նոր քաղաքական միջավայր՝ իր դերակատարներով, որոնք կներկայացնեն իրենց համոզիչ առաջարկներն ու լուծումները, ստանալով հասարակության վստահության քվեն: Միայն այն, որ հանրության մեծ մասը կարող է դեմ լինել նախկիններին էլ, ներկաներին էլ՝ եթե սահմանենք այդ ձևակերպումը, դեռ ամենևին չի նշանակում քաղաքական իրավիճակի ու միջավայրի փոփոխություն: Իսկ այստեղ կա բավականին մեծ ազատ տարածություն:

Հայաստանում իրականացվող ամենատարբեր սոցհարցումները ցույց են տալիս մի կայուն հանգամանք՝ հասարակության մոտ 60-70 տոկոսը չի վստահում որևէ քաղաքական ուժի: Այստեղ է Հայաստանում քաղաքական համակարգի առանցքային բացերից մեկը, երբ փոքր երկրում այդ համակարգը, ըստ էության իր աշխատանքային դաշտից դուրս է թողել հանրության մեծամասնությանը: Կփոխվի՞ այդ պատկերը ընտրական պրոցեսից առաջ կամ դրա ընթացքում՝ լինի հերթական, թե արտահերթ պրոցես: Այդ հարցի պատասխանից է թերևս կախված, թե Հայաստանում ինչ, ու ինչպես կփոխվի ընտրական պրոցեսի արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում