Saturday, 25 07 2026
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում

Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի հետ «բալանսավորված» գոտիները

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայտ է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան՝ մեղադրելով, թե Հայաստանն իբր «օկուպացիայի» ընթացքում վնասել է Ադրբեջանի տարածքների ֆլորան ու ֆաունան: Բաքուն, իհարկե, մի կողմից փորձում է այդ կերպ ձգտել «կոծկել» պետական մակարդակով իրականացվող այն վանդալիզմը, որ ծավալվում է օկուպացված Արցախի տարածքում՝ մշակութային օբյեկտներից մինչև ամբողջական բնակավայրերի ոչնչացում:

Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ադրբեջանի հայցերը Հայաստանի հանդեպ առնվազն հոգեբանական ճնշման միջոց են՝ փոխադարձ հայցերից հրաժարվելու պայմանը թելադրվելու համար: Ադրբեջանի համար այդ խնդիրը ունի կարևոր նշանակություն և այն պետք չէ թերագնահատել:

Բանն այն է, որ միջազգային դատական հայցերն այն կատեգորիան են, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նվազագույնը՝ ուժերի բալանս կա, եթե չասենք, որ Հայաստանը ունի առավելության մի շարք ասպեկտներ, կապված պատերազմական հանցագործությունների աղաղակող փաստերի հետ, որ թույլ է տվել Ադրբեջանը: Չեզոքացնելով այդ ասպեկտը՝ Ադրբեջանը, ըստ էության, ցանկանում է չեզոքացնել այն եզակի հարթություններից մեկը, որտեղ այսպես ասած բալանսը Բաքվի օգտին չէ, նաև մի շարք այլ պատճառներով:

Չեզոքացնելով այդ հարթությունները՝ Ադրբեջանն, ըստ էության, ակնկալում է «չոր հաշվով» թողնել գերազանցապես ուժերի բալանսը, որի հարցում ունի թերևս տևական ժամանակ անհամեմատ առավելության համոզում: Հարկ է նկատել՝ ոչ անհիմն համոզում: Հետևաբար, Հայաստանի համար շատ կարևոր է պահպանել հարթությունը, որտեղ Ադրբեջանը չունի առավելություն և առկա է ուժերի նվազագույնը համեմատելի բալանս:

Ինչպես հայտնի է, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է քննարկել իրավական հայցերից փոխադարձաբար ամբողջությամբ հրաժարվելու հարցը, եթե կլինի երաշխավորված մեխանիզմ ոչ միայն ընթացիկ իրավական վեճերի, այլ նաև ապագայում այդպիսիք բացառելու համար: Պաշտոնական Երևանը, ըստ ամենայնի, փորձում է մի կողմից կտրուկ չմերժել և Ադրբեջանին չտալ խաղաղության գործընթացում ապակառուցողականության համար մեղադրանքի առիթ, մյուս կողմից, իհարկե, ժամանակ շահել և մանևրել իրավական հայցերից հրաժարվելու պայմանի հարցում:

Ադրբեջանը նոր հայցով ակնհայտորեն փորձում է ուժգնացնել Հայաստանի հանդեպ ճնշումը: Դրան տեղի տալը, իհարկե, ոչ միայն չի ապահովելու որևէ գործնական հավասարակշռված առաջընթաց խաղաղության գործընթացի իրական գետնի վրա, այլ հակառակը՝ գետնի վրա փաստացի այդ գործընթացը դարձնելու է էլ ավելի անհավասարակշռված, ինչն էլ հենց Բաքվի հաշվարկի հիմքում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում