Էստոնիան պատրաստ է պաշտպանել Ուկրաինային՝ ապագայում այդ երկրի տարածքում ռազմական գործողությունների կրկնության դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Ցախկնան։
«Սա բխում է մեր շահերից, սակայն որոշումը կկայացնի խորհրդարանը՝ համաձայն Էստոնիայի օրենսդրության», – ասել է Ցախկնան։
Նրա տեղեկացմամբ՝ երկրի կառավարությունն անդրադարձել է այն հարցին, որ Էստոնիան անպայման պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, երբ քննարկվեն Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքները։
«Ինչպիսի՞ն կլինի աջակցությունը, քանի՞ զինվորականներ կլինեն, արդյո՞ք դա կլինի խաղաղապահների կոնտինգենտ, թե ռազմական առաքելություն, այսօր դեռ վաղ է այդ մասին խոսել, ուստի Էստոնիան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ միաժամանակ հիշելով, որ մենք պետք է ապահովենք նաև մեր սեփական պաշտպանունակությունը»,- ասել է Էստոնիայի արտգործնախարարը:








































