Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հայաստանի վաշինգտոնյան «կոնտրաստն» ու տնային աշխատանքի հրամայականը

Վաշինգտոն կատարած այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ: Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունը շատ կարճ է՝ քննարկել են հայ-ամերիկյան օրակարգին վերաբերող, և ռեգիոնալ նշանակության հարցեր: Հանդիպումը տեղեկատվական առումով բավականին անշուք է, հատկապես այն շուքի ֆոնին, որ հունվարի-ին հաղորդվել էր Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության ստորագրման արարողությանը:

Հիշեցնեմ, որ այն ստորագրեցին Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Հինգ օր անց Բլինքենը թողեց պաշտոնը, քանի որ ԱՄՆ կառավարումը ստանձնեց Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմը: Վաշինգտոն Նիկոլ Փաշինյանի այցը այդ վարչակազմի հետ փաստորեն առաջին հրապարակային շփման առիթն ու հնարավորությունն էր: Հարկ է նկատել, որ այդ հնարավորությունը օգտագործվել է խիստ ցածր ներկայացուցչականությամբ:

Նիկոլ Փաշինյանի վաշինգտոնյան քառօրյա այցի ընթացքում նա փաստացի հանդիպել է ԱՄՆ գործադիր իշխանության մեկ ներկայացուցչի՝ փոխնախագահ Վենսի հետ, այն էլ իր այցի վերջին օրը, և որի տեղեկատվական մատուցման ձևն ու բովանդակությունը թողնում է տպավորություն, որ հանդիպը ինքնին հաջողվել է միայն վերջին պահին: Համենայն դեպս, շատ խոսուն է այն, որ հանդիպման առնչությամբ կա ուղեկցող բավականին թափթփված լուսանկար, որը բացարձակապես չի կարող բնորոշ լինել միջպետական հարաբերության, առավել ևս՝ ռազմավարական գործընկերության մակարդակ ամրագրելու աշխատանքային մտադրություն արտահայտած և «փաստաթղթավորած» երկրների միջև հարաբերության:

Ընդ որում, սա ցուցիչ է նաև, թե այդ փաստաթղթի հանդեպ ինչպիսի վերաբերմունք կարող է ունենալ նոր վարչակազմը, և հետևաբար ազդանշան, թե ինչպիսի ահռելի աշխատանք ու ջանք ունի գործադրելու Երևանը՝ ամրագրված փաստաթուղթը իրապես միջպետական բովանդակության վերածելու համար, որպեսզի այն չմնա պարզապես նախորդ վարչակազմի քաղաքականության արտացոլում: Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն այցի ընթացքում ունեցե՞լ է փակ հանդիպումներ: Գուցե, որոնք չեն հանրայնացվել:

Սակայն, միջպետական հարաբերություններում հրապարակային շփումների հանգամանքը ինքնին այդ հարաբերությունների բովանդակություն արտացոլող կարևոր ցուցիչ է: Միով բանիվ, Փաշինյանի Վաշինգտոն այցը վկայեց, որ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունը կառուցելու համար Երևանը թերևս պետք է կատարի շատ մեծ ծավալի՝ նախ տնային աշխատանք: Միևնույն ժամանակ, թերևս որակապես այլ աշխատանք պետք է կատարվի հենց Միացյալ Նահանգներում թե՛ Հայաստանի դիվանագիտական առաքելության, թե՛ նաև հայկական տարբեր կառույցների միջոցով, օգտագործելով այդ ռեսուրսը ԱՄՆ նոր իրավիճակին համարժեք գործողությունների պլան կազմելու և դրա իրագործման գործընկերային միջավայրը հագեցնելու համար:

Թերևս այդ նկատառումով էր առաջնորդվում Փաշինյանը այսպես ասած ոչ կառավարական, «ուղեղային սեկտորի» հետ շփումներում, որոնք կարծես թե համեմատաբար «առատ» էին Վաշինգտոն այցի ընթացքում: Իհարկե, այդ շփումների արդյունքը պետք է չափվի «գետնի վրա» պատկերի փոփոխությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում