Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այրվել է KB Hallen առևտրի կենտրոնը, որտեղ սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան պետք է մեկնարկեր «Սեքս տոնավաճառ 2011»-ը: Այս մասին հաղորդում է Copenhagen Post Online-ը: Շենքում փլուզվել է տանիքի կենտրոնական մասը, իսկ հրդեհից առաջացած ծուխը երևացել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Նախնական տեղեկություններով` տոնավաճառի հանված ողջ ապրանքն այրվել է: Հրդեհի պատճառով տուժել են մի քանի մարդ, որոնք մնացել էին քնելու տոնավաճառի տարածքում, քանի որ առավոտյան տոնավաճառը պետք է բացվեր: Հրդեհաշիջման աշխատանքները դժվարացել են տոնավաճառում դյուրավառ շատ ապրանքների առկայության պատճառով:
KB Hallen ցուցասրահը համարվում է Դանիայի բազմաֆունկցիոնալ կառույցներից մեկը, որտեղ անցկացվում են ոչ միայն տոնավաճառներ, այլ նաև մարզական միջոցառումներ ու համերգներ: Նախատեսվում էր, որ հաջորդ տարի այս շինությունը քանդվելու է:









































