Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը կմեկնարկի համաշխարհային երկու պրեմիերայով

Երևանում փետրվարի 8-24-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները կատարվում են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի հայտնի մենակատարների մասնակցությամբ ու դիրիժորների ղեկավարմամբ, որոնք հետագայում այդ ստեղծագործություններն ընդգրկում են իրենց երկացանկում։ Փառատոնի շրջանակում նախատեսվում է ստեղծագործությունների թվայնացում, տեսագրված և ձայնագրված տեղծագործությունները տեղ են գտնում միջազգային մեդիա հարթակներում՝ հասանելի դառնալով բազմաթիվ օգտատերերի շրջանում ամբողջ աշխարհում։

Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը կմեկնարկի համաշխարհային երկու պրեմիերաներով. փետրվարի 8-ին առաջին անգամ կհնչի ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի Թիվ 4 սինֆոնիան՝ «Շնորհալի, աղօթական», որն ընծա է Սրբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը: Բացման համերգին տեղի կունենա մեկ այլ ժամանակակից կոմպոզիտորի՝ Քրիստինա Առաքելյանի Դաշնամուրի կոնցերտի պրեմիերան։ Որպես մենակատար հանդես կգա հեղինակը՝ Քրիստինա Առաքելյանը։ Համերգի ընթացքում կհնչեն նաև հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։

Փետրվարի 17-ին կայանալիք համերգը նվիրված է կոմպոզիտոր Գագիկ Հովունցի 95-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Արթուր Ահարոնյանի և Արփինե Կալինինայի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և սոպրանո Շուշիկ Պարսումեանը։

Փետրվարի 18-ին կայանալիք համերգին ելույթ կունենա նորաստեղծ Հայկական պղնձյա փողային կվինտետը։ Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Պետրոս Շուժունյանի, Նուբար Ասլանյանի և Անդրանիկ Բերբերյանի ստեղծագործությունները։

Փետրվարի 24-ին հրավիրված համերգի ընթացքում ճապոնացի դաշնակահար Ռիեկո Ցուչիդայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև անվանի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 4-րդ սիմֆոնիան։

Փառատոնային համերգները կղեկավարեն դիրիժորներ Ջուն-Սան Պարկը, Ալեքսանդր Հումալան և Ջանլուկա Մարչիանոն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում