Thursday, 02 07 2026
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան

ՊԵԿ-ը կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով նաև հարկ վճարողների առաջարկությունները, 2025 թվականից կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հարկային պարտավորություններ բաժնում ներդնելով նոր «Անձնական հաշվի քարտ» էջ։ Հայտնում են ՊԵԿ-ից, ընդգծելով, որ նորույթը զգալիորեն պարզեցրել է հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։

Իրականացված փոփոխություններից մեկով վարչական ակտերով ներկայացված պարտավորություններն առանձնացվել են հարկատեսակների պարտավորություններից․ հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկատեսակների ԱՀՔ-ում, իսկ վարչական ակտերով ներկայացված պարտավորությունները՝ վարչական ակտի ԱՀՔ-ում։ Արդյունքում՝ վարչական պարտավորությունների մարման համար վճարումը կատարվելու է առանձին՝ 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հարկային պարտավորությունների մարման համար վճարումը կատարվելու է գործող՝ 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այս բարեփոխումը տնտեսվարողին ֆինանսական ճկունության հնարավորություն է տալիս։

Մեկ այլ նորարարությամբ, մինչև հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը, տնտեսվարողին հարկային պարտավորություններն ըստ առաջնահերթության մարելու հնարավորություն է տրվել։ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրված «Մարում/Վերադարձ» էջի միջոցով հարկ վճարողը պարտավորությունները կարող է մարել իր կողմից նախընտրած հերթականությամբ, միաժամանակ, համապատասխան նշում կատարելու դեպքում պարտավորությունը կարելի է մարել մինչև վճարման վերջնաժամկետը։

Միասնական հաշվի վրա գումար լինելու դեպքում համակարգն ինքնաշխատ կկատարի մարումը, իսկ գումարի բացակայության դեպքում՝ պահպանվում է մարումների նախապես սահմանված առաջնահերթությունը, և գումար մուտքագրելուց հետո դրանք մարվում են այդ նույն հերթականությամբ։ Այս մոտեցմամբ տնտեսվարողը ֆինանսական միջոցները կկարողանա առավել հարմարավետ կառավարել։

Նոր համակարգն առաջարկում է նաև ճշտված հաշվարկների հաշվառման պարզեցված մեխանիզմ։  Եթե նախկինում ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում կատարվում էր ամբողջ ժամանակահատվածի պարտավորությունների վերահաշվարկ, այժմ հաշվառվում է միայն նոր և նախորդ հաշվարկների տարբերությունը՝ դելտան։ Տույժերը հաշվարկվում են միայն այդ տարբերության հիման վրա։

Այսուհետև տնտեսվարողին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեսանելի են բոլոր այն էջերը, որոնք հասանելի են հարկային մարմնին։ Իսկ «ԱՀՔ քաղվածք» էջում, ի թիվս մի շարք նորամուծությունների, հարկատեսակների պարտավորությունները տարանջատվել են «ժամկետանց»-ի և «ոչ ժամկետանց»-ի։ Բացի այդ՝ միասնական հաշիվ էջում այժմ տեսանելի են հաշվի շարժն ու մարված պարտավորությունները, իսկ առանձին էջերով տնտեսվարողն արդեն  հասանելիություն ունի նաև տույժերի ու տուգանքների պատմությանը։

Այսպիսով՝ նոր փոփոխությունները միտված են տնտեսվարող-պետություն շփումը տեղափոխել առավել թափանցիկ միջավայր՝ միաժամանակ նպաստելով համակարգի արդյունավետ աշխատանքին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում