Փենսիլվանիացիների սիրահար զույգը էլեկտրական սյուներից կտրել է պղնձալարեր, որպեսզի վաճառելով դրանք` հոգա հարսանեկան ծախսերը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Իրավապահ մարմինների տեղեկություններով, 24-ամյա Էփրիլ Քեյթերը և 23-ամյա Ջոզեֆ Ռասեն առանց գումարի են մնացել հարսանիքից մի քանի օր առաջ: Ռասելին հեռացրել էին ավտոմեքենաների պահեստամասերի վաճառակետից, այդ պատճառով նրանք ի վիճակի չեն եղել վճարելու հարսանեկան արարողության համար:
Անելանելի այս վիճակում նրանք գողացել են պնձալարեր, որի դիմաց վաստակել են 7,146 դոլար: Սակայն երբ նրանք հանձնել են պղնձալարը՝ գումար ստանալու համար, ընդունման այդ կետի աշխատակիցները հայտնել են ոստիկանություն: Քեյսթերին և Ռասելին առաջադրվել է մեղադրանք հանցավոր համաձայնությամբ գողություն կատարելու և խուլիգանություն հոդվածներով:
Չի նշվում՝ արդյո՞ք երջանիկ զույգը հասել է իր «մուրազին»:









































