Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Իրանը զգուշացրել է Ադրբեջանին

Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարն Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ իրենց հանդիպումներում խոսել են ռեգիոնում սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիության, տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության անընդունելիության «սկզբունքային մոտեցման» մասին: Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այդ դիրքորոշումները թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը փորձել է շոշափել հենց այդ տրամադրությունները, թե որքանով է Իրանը սկզբունքային իր մոտեցումներում՝ հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձությունները:

Մասնավորապես, իրադարձությունները Սիրիայում, և, իհարկե, պայմանագիրը Ռուսաստանի հետ, որ հունվարի 17-ին ստորագրվեց Մոսկվայում: Իրանը, փաստորեն, վերահաստատել է իր սկզբունքային մոտեցումները, բայց գլխավոր հարցն այն է, թե որքանով է Հաջիևը ստացել այնպիսի մեսիջներ, որոնք Ադրբեջանի համար կասկածից վեր են դարձնում այն, որ ռեգիոնալ որևէ ապակայունացման դեպքում Ադրբեջանը կունենա հետևանք, որը մարսելը կլինի շատ դժվար ու ծանր:

Իրանից ստացվող այդ հավաստիացումները Հայաստանում ընկալվում են որպես «միջանցքի» հարցում կարմիր գիծ՝ այն եզրահանգմամբ, որ Իրանը Բաքվին երբեք թույլ չի տա այնտեղ դիմել արկածախնդրության: Որքանով է հուսալի ու երաշխավորված՝ Իրանի այդ մոտեցմանը ապավինելը, սա, իհարկե, հարցի մի կողմն է: Բայց կա նաև մյուս կողմը: Իսկ արդյո՞ք ռիսկերը վերաբերում են լոկ «միջանցքային» հարցերին: Իսկ չկա՞ն արդյո՞ք ռիսկեր, որոնք կարող են կապված լինել սահմանային տարբեր հատվածներին, ինչպես օրինակ ջերմուկյան իրադարձություններն էին, որոնք կվերագրվեն «չսահմանազատվածության» խնդրին: Ռեգիոնալ սահմանների և աշխարհաքաղաքականության տեսանկյունից դրանք չեն լինի փոփոխություն, հետևաբար չեն խախտի Իրանի սկզբունքային գծեր, բայց Հայաստանի համար դրանք կլինեն ցավագին գործողություններնկրկնվելու դեպքում:

Այստեղ Երևանի ապավենը թերևս ԵՄ դիտորդական առաքելության հանգամանքն է, որի տեղակայման ժամկետը ԵՄ խորհուրդը երկարաձգեց ևս երկու տարով: Նույն հարցը, անշուշտ, կա այս դեպքում՝ ԵՄ դիտորդների ներկայությունը որքանո՞վ է այսպես ասած երաշխավորված ապավեն: Միևնույն ժամանակ, այդ հարցը, իհարկե, կա և, համենայն դեպս,նտեսանելի ապագայում լինելու է ցանկացած արտաքին գործոնի պարագայում: Հայաստանի համար պարզապես գոյություն չունի այլ տարբերակ, քան խճանկարի սկզբունքը, քանի դեռ վերականգնված չեն սեփական անվերապահ կարողություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում