Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Համատարած փախուստ դեպի անցյա՞լ

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդների ներկայացրած բոլոր առաջարկները և դրանց Հայաստանի պաշտոնական պատասխանները: Ինչպես հայտնի է, ավելի վաղ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացը միշտ էլ եղել է Արցախն Ադրբեջանի կազմ «վերադարձնելու» մասին, բոլոր փաստաթղթերի հրապարակման պահանջով կամ կոչով նրան էր դիմել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիկոլ Փաշինյանը բանավեճի էր հրավիրել իր տեսակետին անհամաձայնություն հայտնած նախկին երեք նախագահներին: Նրանք մերժել էին, իսկ Տեր-Պետրոսյանն էլ արել էր հայտնի առաջարկը: Այժմ դա անում է ՀՀԿ-ն, այսինքն՝ Սերժ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը կլսի՞ նրանց կոչը: Բայց կարևոր հարցը, թերևս, դա չէ, այլ այն, թե ի՞նչ կփոխվի այդ կոչը լսելուց հետո փաստաթղթերը հրապարակելուց հետո:

Մտածել, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացը եղել է մաթեմատիկական գործողություն, որտեղ պատկերը ստանալու համար բավարար է հրապարակել բոլոր միջնորդական փաստաթղթերն ու դրանց ստացված պատասխանները, հազիվ թե հնարավոր է համարել խնդրո առարկային համարժեք: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը շատ ավելի համեմատելի է այսբերգի հետ, որի տեսանելի՝ փաստաթղթավորված մասը, եթե ավելի փոքր չէ, քան անտեսանելին՝ չփաստաթղթավորված շերտերը, ապա առնվազն նաև ավելի մեծ չէ:

Եթե, իհարկե, որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն ու ընդհանրապես հայ-ադրբեջանական հարցը ունեցել է և ունի աշխարհաքաղաքական էական նշանակություն: Որովհետև այդ ընդգրկումը իր հերթին նշանակում է, որ բացի անմիջականորեն կարգավորման գործընթացում առկա ձևաչափերից և իրադարձություններից, գոյություն են ունեցել նաև աշխարհաքաղաքական շահառուների գործունեության առավել ընդգրկուն շերտերն ու շրջանակները, ինչպես նաև ուղղակի, թե անուղղակի ամենատարբեր գործիքները՝ իրադրության զարգացման վրա կամ անմիջականորեն, կամ «շրջանցիկ ազդեցության» աշխատանքի համար:

Հետևաբար, մտածել, թե կարգավորման գործընթացի փաստաթղթերի հրապարակումը թույլ կտա հանրությանը կազմել ամբողջական պատկեր և, ըստ այդմ, ձևավորել ինչ-որ ամբողջական կարծիք կամ մոտեցում, այդպիսով պաշտպանվելով տարբեր մանիպուլյացիաներից, թերևս մոլորություն է: Ըստ այդմ՝ ներկայումս գլխավոր հարցը այն չէ, թե ինչ է եղել հետագիծը, այլ այն, որ մենք հասել ենք ներկայիս կետին, որտեղ կան ներկայի ու մոտ և հեռու ապագայի մարտահրավերներ, որոնք պահանջում են դրանց վերաբերյալ լուծումներ մշակելու քաղաքական համակարգային մեխանիզմներ, մինչև անգամ խորհրդարանի արտահերթ ընտրության տեսքով: Անընդհատ «վերադարձը» դեպի անցյալ՝ ներկայիս այդ խնդրին մոտենալո՞ւ, թե՞ դրանից փախչելու և խուսանավելու միջոց է, թե՛ իշխանության, թե՛ մնացյալ քաղաքական դասի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում