Ավազակային հանցախմբի կասկածյալներից մեկին՝ Արման Դալլաքյանին երեք օր առաջ որովայնի վնասվածքով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դանակից վերքերը թափանցող են:
Հիվանդին անմիջապես տեղափոխել են վիրահատարան և համապատասխան օգնություն են ցույց տվել: Պարզվել է՝ լուրջ օրգաններ չեն վնասվել:
Հիվանդը մեկ օր մնացել է վերակենդանացման բաժանմունքում, հետո տեղափոխվել է Ավանի ոստիկանական հոսպիտալ:








































