2020 թվականից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վարույթում քննվում է Թիվ ԵԴ/20891/02/20 քաղաքացիական գործը, որով հայցվոր Զավեն Հակոբյանի հայցը բավարարվել է մասնակիորեն.
Մասնավորապես որոշվել է.
<<Սկիզբ Մեդիա կենտրոն>> ՍՊԸ-ին պարտավորեցնել դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում իր էլեկտրոնային կայքում հրապարակել հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.
<<Ներողություն ենք խնդրում Զավեն Հակոբյանից վերջինիս մասին 13․06․2020 թվականին <<Վանեցյանի մնացորդները․ Ովքեր են Զավեն և Սոս Հակոբյանները>> վերտառությամբ հոդվածում վիրավորական արտահայտություններ հրապարակելու համար>>։









































