Monday, 20 07 2026
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան

Դատախազը դատարան է հանձնել պետական բյուջեից 106 միլիոն դրամ վատնած ՊՆ նախկին պաշտոնյաների և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ  դատախազությունից ։

«Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձ հանդիսացած Գ.Ա.-ն՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի օժանդակությամբ 2019, 2020 և 2021 թվականներին Պաշտպանության նախարարության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, հաշիվ-վավերագրեր և ակտեր:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին վատնվել է 106 միլիոն 300 հազար դրամ:

Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գ.Ա.-ի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 38-314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքի դրդչությունը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը), Ս.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Պ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

2025 թվականի հունվարի 23-ին վերոնշյալ անձանց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մեղադրյալների նկատմամբ գույքային հայց է հարուցվել դատարան՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում