Saturday, 25 07 2026
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի

Թրամփի առաջին զանգը. ի՞նչ եղավ հայ-սաուդական մտադրությունը

Սաուդյան Արաբիայի արքայազն Բեն Սալմանը եղել է առաջին առաջնորդը, որի հետ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփը պաշտոնամուտից հետո: Ըստ հաղորդագրության՝ արքայազնը հայտնել է, որ Էր Ռիյադը պատրաստ է խորացնել գործակցությունն ԱՄՆ հետ և առաջիկա չորս տարիներին Նահանգներում կատարել ավելի քան 600 միլիարդ դոլարի ներդրում: Հնարավոր է նաև, որ Սաուդյան Արաբիան լինի Դոնալդ Թրամփի առաջին արտերկրյա այցելության վայրը Սպիտակ տուն վերադարձից հետո: Թրամփի առաջին նախագահության շրջանում Վաշինգտոնի և Էր Ռիյադի հարաբերությունը շատ սերտ ու ջերմ էր: Բայդենի վարչակազմի ժամանակաշրջանում նկատելի էր լարվածությունը:

Հայտնի է անգամ, որ արքայազնը չէր պատասխանել Բայդենի հեռախոսազանգին: Վաշինգտոն-Ռիյադ հարաբերությունը կարծես թե վերադառնում է ջերմացման շրջան, համենայն դեպս դատելով Թրամփի և Բեն Սալմանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունից: Հետաքրքիր է՝ դա ինչպե՞ս կանդրադառնա Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերության վրա՝ հաշվի առնելով, որ երեք տարի առաջ տեղի ունեցավ այդ հարաբերության կարգավորում՝ Չինաստանի միջնորդությամբ:

ԱՄՆ հետ հարաբերության ջերմացումը, անկասկած, ավելի կբարձրացնի Սաուդյան Արաբիայի ռեգիոնալ դերը, նաև միջազգային նշանակությունը: Այդ առչությամբ՝ վերստին ուշադրության է արժանի հարցը, թե ինչո՞ւ առ այսօր շարժ չկա հայ-սաուդական միջպետական հարաբերության գործընթացում: 2023 թվականի ավարտին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի և Սաուդյան Արաբիայի դեսպանները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր, սակայն հետագա ավելի քան մեկ տարվա ընթացքում իրավիճակն այդ կետից առաջ կարծես թե չի շարժվել:

Մինչդեռ, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության առաջընթացը կարևոր է թերևս ոչ միայն այդ երկրի ռեգիոնալ և միջազգային քաղաքական կշռի աճի, այլ նաև տնտեսական հնարավորությունների տեսանկյունից: Սաուդյան Արաբիայի և Արաբական Էմիրությունների պետական ներդրումային հիմնադրամներն այսօր ամենապահանջվածներից են աշխարհում, խոշոր ներդրումներ են իրականացնում տարբեր երկրներում: Ավելորդ է թերևս խոսել այն մասին, թե որքան մեծ է Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճի անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում