«Ժողովուրդ»-ի` ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել է ԼՂՀ ՊԲ 1-ին պաշտպանական շրջանի (Հադրութ) հրամանատար Մարտին Ջհանգիրյանը։ Հենց նրա ենթակայության տակ գտնվող զորամասերում են արձանագրվել զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների հաճախակի դեպքեր՝ տարբեր դրսևորումներով։
Ըստ թերթի աղբյուրների՝ առաջիկայում պաշտպանության նախարարությունը ձեռնարկելու է կարգապահության ամրապնդման բավականին խիստ միջոցառումներ, որոնց արդյունքում շատ հրամանատարներ, հնարավոր է, ազատվեն զբաղեցրած պաշտոններից։
«Իսկ առաջիկայում զինված ուժերի ամբողջ կազմն այցելելու է զորամասեր՝ անձնակազմի հետ համապատասխան աշխատանք տանելու համար, որպեսզի կարգապահության վիճակն ու արտակարգ պատահարները կանխարգելվեն, ոչ թե տեղի ունեցածից հետո բացահայտվեն կամ ոչ»,- հավելում է թերթը։









































