Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Բլինքենը բացահայտել է Էրդողան-ՀԱՄԱՍ կապը. ի՞նչ որոշում կընդունի Թրամփի վարչակազմը

Հունվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրաժեշտի մամուլի ասուլիս է անցկացրել: Ի թիվս այլ հարցերի՝ նա դիվանագիտական հաջողություն է համարել Գազայում հրադադարի հաստատման և պատանդների ու պահվող անձանց փոխանակման համաձայնությունը, որ ձեռք է բերվել Եգիպտոսի և Կատարի միջնորդության շնորհիվ:

ԱՄՆ պետքարտուղարը նշանակալի բացահայտում է արել: Նա ասել է, որ Թուրքիա վերջին այցին նախագահ Էրդողանին խնդրել է գործի դնել իր ազդեցությունը և հեղինակությունը, և նա դա արել է, ՀԱՄԱՍ-ը վերադարձել է բանակցությունների սեղանին: Համենայն դեպս, Բլինքենի խոսքն այսպես է ներկայացրել CNN Turk-ի վաշինգտոնյան թղթակիցը, որին բառացի մեջբերել է turkgazetes-ին:

Այս տեղեկատվությունը կարևոր է նրանով, որ իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացում բացահայտում է Թուրքիայի և անձամբ Էրդողանի էական դերակատարությունը: Եվ եթե ՀԱՄԱՍ-ը բանակցությունների սեղանին վերադարձել է Էրդողանի միջամտությամբ, ուրեմն Թուրքիայի նախագահը Գազայում հրադադարի հաստատման և պատանդների ու պահվող անձանց փոխանակման համաձայնության ձեռքբերման գործընթացի մասնակից է:

Նույն օրը կայացել է Թուրքիայի և Մոնղոլիայի նախագահների հանդիպումը, որի ավարտին Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին բավական հանգամանալի ներկայացրել է իսրայելա-պաղեստինյան կարգավորման իր տեսլականը: «Չնայած ավելի քան հիսուն հազար մարդու, հիմնականում՝ կանանց, ծերերի և երեխաների սպանությանը, Գազան չի հանձնվել, չի ենթարկվել բռնացողի կամքին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Եթե այս հայտարարությունը գնահատենք բուն իմաստով, ապա Էրդողանն ասել է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին չի կարողացել հաղթել: Պաղեստինյան այդ կազմակերպության «վերածննդի» մասին տեղեկություններ տարածել է արևմտյան մամուլը: Ըստ այդմ՝ ՀԱՄԱՍ-ն իր շարքերը համալրել է հազարավոր նոր մարտիկներով, իսկ Իսրայելի հետ գործարքը ենթադրում է, որ շուրջ հազար հինգ հարյուր պաղեստինցի բանտերից ազատ կարձակվի:

Բնական և տրամաբանական է, որ նրանց մի զգալի մասը կրկին վերադառնալու է ՀԱՄԱՍ-ի շարքերը: Թերևս այդ հեռանկարն է Թուրքիայի նախագահին վստահություն ներշնչել, որպեսզի նա հրադադարը համարի անհրաժեշտ, բայց ոչ բավարար և կոչ անի, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում սկսվեն Պաղեստինի անկախ և ինքնիշխան պետության կառուցման հարցով բանակցությունները:

Էրդողանը, ընդսմին, համարում է, որ Պաղեստինը պետք է կազմակերպվի 1967թ. սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: ԱՄՆ ընտրված նախագահի թիմից, սակայն, հնչել է գնահատական, որ Իսրայելն իրավունք ունի էքզիստենցիալ պայքարում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի վերջին անդամին: Գազայում հրադադարը պետք է ուժի մեջ մտնի առաջիկա կիրակի՝ հունվարի 19-ին: Հաջորդ օրը Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը և կկազմավորի իր վարչակազմը:

Բացահայտելով Գազայում հրադադարի հաստատմանը Թուրքիայի նախագահի դիվանագիտական ավանդը՝ ԱՄՆ հեռացող պետքարտուղարը, կարծես, հանրապետական վարչակազմին ակնարկում է, որ իսրայելա-պաղեստիյան կարգավորման հարցում Թուրքիայի ներգրավվածությունը նշանակալի է:

Էրդողանը Թրամփի վարչակազմից ակնկալում է Սիրիայի անդրեփրատյան տարածքաներից ամերիկյան զորախմբի հեռացում, որպեսզի հողի տակ թաղի քրդական ահաբեկչությունը: Նա, սակայն, ինչպես հետևում է Մոնղոլիայի նախագահի հետ բանակցություններից հետո Պաղեստինի վերաբերյալ հայտարարությունից, Իսրայելին զիջումներ անելու մտադրություն չունի:

Բայդենին, կարծես, հաջողվել է կանխել Գազայի և Սիրիայի հարցում թուրք-իսրայելական բաց հակամարտությունը: Հանրապետական վարչակազմի համար լուրջ խնդիր է լինելու երկու դաշնակիցների միջև պարիտետը պահելու հանգամանքը․ Իսրայելա-պաղեստինյան կարգավորման ի՞նչ հայեցակարգ ունի Թրամփը: Նախագահության առաջին շրջանում նա Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև Գոլանի բարձունքների նկատմամբ հրեական պետության իրավազորությունը: Թուրքիան փաստացի պահանջում է, որ Թրամփը չեղարկի այդ որոշումները: Այստեղ, իհարկե, և քարոզչական հնարք կա, և դիվանագիտական մանևր: Բայց Պաղեստինի անկախ պետության հռչակման հարցում Թուրքիան, երևում է, հաստատակամ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում