Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին պատմության մեջ առաջին փաստաթղթի ստորագրումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականի կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը մի քանի ամիս տևած քննարկումների արդյունք է, որոնք սկսվել էին 2024 թվականի հունիսին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՝Բրայենի՝  Հայաստան կատարած այցի ընթացքում: Այդ այցի ընթացքում Օ՝Բրայենը հայտարարել էր ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում հանդիպում անցկացնելու մասին, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված զգալի առաջընթացը և հետագա քայլերը:

Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հաջորդ քայլն է տնտեսական և էներգետիկ, անվտանգության և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և արդարադատության ոլորտում երկրների միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու գործընթացում:

«Այս համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը։ Մի գործ, որը ես եռանդով պաշտպանել եմ՝ որպես Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ:
Սա ցույց է տալիս 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության իրականացրած աճն ու կարևոր բարեփոխումները և ընդգծում երկրի՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հուսալի գործընկեր հանդես գալու հեռանկարները։

Ամենակարևորը՝ ռազմավարական գործընկերությունը նշանակում է ավելի սերտ երկկողմ կապեր մեր երկրների միջև, հետագա ամերիկյան ներդրումներ Հայաստանի ապագայի համար և, ընդհանուր առմամբ, ավելի սերտ կապ մեր ժողովուրդների միջև:

Ուրախ եմ, որ Բայդենի վարչակազմը պաշտոնապես հայտարարեց այս գործընկերության մասին, և ես անհամբերությամբ սպասում եմ Պետական դեպարտամենտի և Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությանը՝այս դրական դինամիկան շարունակելու համար»,- ասել է Փալոնը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում