2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ անհայտ քանակությամբ կոլխիցին խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ, Radar Armenia-ին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ անչափահասն ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կոլխիցին տեսակի 60 դեղահաբ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 187-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Մահացած անձը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Մեղադրանք է ներկայացվել 1 անձի:









































