Անասնաբույժներն ու կամավորները Անապայում և Տեմրյուկի շրջանում ավելի քան 2,5 հազար թռչուն են փրկել, որոնք տուժել են լցանավի վթարից հետո ծովի մակերևույթին տարածված մազութից: Այդ մասին Կուբանի օպերատիվ շտաբը հաղորդել է Telegram ալիքում։
«Փրկարարներն ու կամավորները ավելի քան 2,5 հազար փետրավոր են փրկել Անապայում և Տեմրյուկի շրջանում, 1622 թռչնի տեղափոխել են կենդանիների վերականգնողական կենտրոններ: Այն փետրավորները, որոնց առողջական վիճակն, ըստ մասնագետների, վտանգ չի ներկայացնում, սկսել են բնական միջավայր բաց թողնել Կրասնոդարում և Զապորոժիեի-Թամանի արգելոցի տարածքում»,-ասվում է հրապարակման մեջ։










































