Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Փշալարեր, որ պատառոտում են հանրային ներուժը

Տարեվերջին Հայաստանում բավականին բարձր և արդարացի հանրային քննադատության արժանացած հայտնի տեսանյութը, որ առնչվում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանին, գործնականում ասոցացվում է Հայաստանի համար հասարակական, ընդհուպ պետական, անգամ ազգային անվտանգության համար կարևորագույն մի խնդրի: Լայն իմաստով խոսքն արժեհամակարգային ինքնագիտակցության մասին է, որ պետք է լինի հասարակական համերաշխության համակարգ ձևավորող էական գործոններից մեկը:

Իսկ առանց հանրային համերաշխության համակարգի, որևէ պետություն ի վիճակի չէ առավել ևս 21-րդ տեղեկատվական-տեխնոլոգիական դարաշրջանում ձևավորել կենսունակ պետական օրգանիզմ: Իսկ հանրային համերաշխությունը չի կարող ձևավորվել առանց սոցիալական հանդուրժողության մշակույթի խորը արմատավորման: Աղմկահարույց տեսանյութը մեզանում այդ խնդրի լրջագույն աստիճանի մասին է: «Սոցիալական հանդուրժողության» մշակույթի խորքային արմատավորման հարցը պետք է լինի ազգային անվտանգության հարց, որով զբաղվելն ու որի ներդրմանն ուղղված քաղաքականությունը կառավարող վերնախավի համար պետք է լինի պարտականություն:

Բայց նախ և առաջ դա պետք է լինի մտածողություն, հոգեբանություն, աշխարհայացք ու աշխարհընկալում, առանց որի հնարավոր չէ իրացնել այդ պարտականությունը: Այստեղ է բուն խնդիրը, որը, իհարկե, Հայաստանում, ցավոք սրտի, ունի լայն տարածում հասարակական-քաղաքական վերնախավային մակարդակում: Մինչդեռ, ինչպես կասեր դասականը՝ աղքատությունն արատ չէ, և, իհարկե, իսկ հարուստ լինելը, հաջողակ լինելը, բայց, անշուշտ, այդ ամենին սեփական կարողության և օրինական ճանապարհով հասնելը բոլորովին հանցանք չէ:

«Սոցիալական հանդուրժողության» միջավայրը պետք ձևավորվի թերևս հենց այդ ելակետերի հանրայնացման ոչ միայն հետեւողական քաղաքականությամբ, այլ նաև՝ վերնախավերի վարքով: Բնականաբար, հարցը դուրս է «աղքատի» կամ «հարուստի» ծայրահեղ դաշտից, պարզապես խնդրի նկարագրության համար կիրառում եմ դրանք, ցույց տալու համար, որ մեզանում հանրային կյանքը բաժանված է ահա այդ ծայրահեղություններից բխող «սահմաններով», որոնք վերածվում են հասարակական հարաբերությունների «փշալարերի», որոնք քրքրում են այն ստեղծագործական համախառն ներուժը, որ ունի հայ հանրությունը իր բոլոր սոցիալական կատեգորիաներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում