Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

Հոր «ուրվականը» կփրկի՞ Իլհամ Ալիևին

Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալին անոնսավորել է, որ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա: Նախատեսված է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում էլ կստորագրվի «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին» պայմանագիրը, որի շուրջ քննարկումներն ընթանում են արդեն երեք տարի:

Ըստ ծրագրվածի՝ այդ պայմանագիրը պետք է ստորագրվեր դեռևս հունիսին, բայց Իրանի նախագահ Ռեիսին ուղղաթիռի աղետի զոհ դարձավ: Պայմանագիրը չստորագրվեց ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ այդ կարևոր իրադարձությունը տեղի կունենա Իրանի նախագահի Մոսկվա «առանձին այցի ժամանակ»: Փորձագետները, սակայն, այդ հավանականությունը բարձր չէին գնահատում: Դեկտեմբերի 7-ին Սիրիայում Ասադի վարչախումբը տապալվեց և, ինչպես մեկնաբաններից մեկն է ձևակերպել՝ «Իրանին այլևս ոչինչ չի մնում, քան մտնել ռուսական հովանոցի տակ»:

Ըստ էության՝ Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը փորձություն է նաև Ռուսաստանի համար, եթե իրատեսական են կանխատեսումները, որ Դոնալդ Թրամփն Իրանի հետ շատ ավելի «կոշտ է վերաբերվելու», ապա Մոսկվա-Թեհրան ռազմավարական համագործակցությունը, բնականաբար, ազդելու է Ուկրաինայի հարցում ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությանը:

Ռուս-իրանական համապարփակ գործընկերությունը բավական լուրջ մարտահրավեր է նաեւ Ադրբեջանին: Վաշինգտոնի դեմոկրատական վարչակազմը, մեղմ ասած, չի ողջունել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի պարզեցված տրանզիտ ապահովելու Բաքվի համաձայնությունը: Քաղաքական նոր իրավիճակի տրամաբանությամբ, եթե, կրկնենք, Թրամփի նպատակն իրոք Իրանին «ծնկի բերելն է», Վաշինգտոնն այդ հարցում պետք է ավելի կոշտ և հետևողական մոտեցում ցուցաբերի:

Դրան, անշուշտ, պետք է ավելացնել Սիրիայի հարցում թուրք-իրանական ակնհայտ լարվածությունը: Վերջին օրերին Անկարան մի քանի քայլեր է ձեռնարկել, որպեսզի Բաքուն ներգրավվի սիրիական գործընթացներին: Ենթատեքստը, կարծես, այն է, որ այդ հարցում Ադրբեջանը ոչ թե ռուս-իրանական, այլ՝ թուրքական ճամբարում է: Իսկ կոնկրետ այս փուլում Սիրիայի նկատմամբ թուրքական «պրոտեկտորատը», կարծես, ԱՄՆ-ի և Եվրամիության համար ընդհանուր առմամբ ընդունելի է:

Սիրիայի ներքաղաքական իրավիճակին իրազեկ փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի համար նախընտրելի կլիներ, եթե Դամասկոսում իշխանությունն անցներ «Սիրիայի ազատագրական բանակ» խմբավորմանը: Եվ երբ «Հայաթ թահրիր ալ-Շամի» պարագլուխ ալ-Ջուլանին ասում է, որ Ռուսաստանը «պետք է մնա Սիրիայում», երևի թե պետք է հասկանալ այն իմաստով, որ Մոսկվայի համար ինքն ավելի ընդունելի է, քան Թուրքիայի անմիջական հովանավորյալ ուժերը:

Չափազանց խճճված այս իրավիճակում, ինչին հավելյալ բարդություն է հաղորդում Իսրայելը՝ նոր հենակետեր ստեղծելով Գոլանի բարձունքների սիրիական հատվածում, Ադրբեջանի նախագահը կանգնած է դաշնակիցների հետ հարաբերություններում գոնե տակտիկական կոնսենսուս ապահովելու գերխնդրի առջև: Նրա համար հավասարապես վտանգավոր է թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի, անգամ Իրանի և Իսրայելի «զայրույթը»:

Ալիևի համար, ամենայն հավանականությամբ, իդեալական կլիներ, եթե ռուս-իրանական տարաձայնությունները մնային չկարգավորված, համապարփակ ռազմավարական գործընկերության մասին ռուս-իրանական պայմանագիր չստորագրվեր: Այդ դեպքում կստացվեր, որ Ադրբեջանը «պատրաստ է, բայց Ռուսաստանը և Իրանը չեն պայմանավորվում»: Հունվարի 17-ից հետո կստեղծվի բոլորովին այլ իրավիճակ՝ ահա ռուս-իրանական պայմանագիրը, ահա պարզեցված տրանզիտի մասին ռուս-ադրբեջանական համաձայնագիրը: Ադրբեջանը հարկադրված կլինի ապահովել Ռուսաստան-Իրան բեռնափոխադրումները: Ընդ որում՝ միայն էլեկտրոնային ծանուցման ռեժիմով:

Ադրբեջանի նախագահը սովորություն ունի ասել, որ բարդ որոշումներ ընդունելիս «խորհրդակցում է» հոր հետ՝ հասկանալու, թե նման իրավիճակում նա ինչ կաներ: Ալիևն, իհարկե, Դանեմարքայի արքայազնը չէ, «լինե՞լ, թե՞ չլինել» երկընտրանքի առջև չէ, բայց երաշխիք չկա, որ այդ հեռանկարը չի սպառնում: Շեքսպիրի հերոսին գաղտնիքը բացում է հոր ուրվականը: Հեյդար Ալիևի քաղաքական ուրվականը կօգնի՞ Իլհամ Ալիևին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում