Wednesday, 22 07 2026
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

Ի՞նչ կլիներ, եթե Փաշինյանը «բացվեր» 2019-ին

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի պատմության, մասնավորապես 44-օրյա պատերազմին «բերած» իրադարձությունների և իրողությունների դիտարկման համատեքստում հաճախ հնչող հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019-ին չի հայտնել ժողովրդին կարգավորման պլանի գոյության մասին, որ ներկայացրել է ՌԴ արտգործնախարարը:

Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ իր հայտարարություններով, ըստ էության, տվել է այդ հարցադրման տեղիք՝ ասելով, թե իր սխալը եղել է այն, որ 2018-ից հետո ժամանակին չի հայտնել կարգավորման իրավիճակը հանրությանը: Սակայն, որքանո՞վ է ազնիվ Նիկոլ Փաշինյանն այդ գնահատականի հարցում՝ իր իսկ գործողություններին տված գնահատականի, և որքանո՞վ է նա սխալի խոստովանություն անում պարզապես հետպատերազմմյան ընթացիկ վիճակի կոնյուկտուրայից ու հաշվարկներից ելնելով: Հարցն ամենևին այն չէ, սա սխալ է եղել, թե ճիշտ: Պարզապես փորձենք պատկերացնել, մոդելավորել իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը ներկայանում էր հանրությանն ու ասում, որ արվում է կարգավորման հետևյալ առաջարկը, որը, բնականաբար, ենթադրելու էր Արցախի շուրջ եղած անվտանգության գոտու առնվազն հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին, և անկասկած դարձյալ որոշակի բաղադրիչներ, որոնք նվազեցնելու էին հայկական ազդեցությունը: Ինչպիսի՞ն էր լինելու հանրության արձագանքն այդ պլանը մատուցող Նիկոլ Փաշինյանին: Նրան ավելի շատ ծափահարելո՞ւ էին, թե՞ հակառակը: Հազիվ թե ռացիոնալ և լուրջ հիմքեր կան եզրակացնելու, թե ավելի շատ էին լինելու ծափահարողները, կամ՝ նույնիսկ դրանց թիվը համեմատելի էր լինելու «չծափահարողների» հետ: Այդ դեպքում ի՞նչ պետք է աներ Փաշինյանը:

Կամ պետք է հեռանար իշխանությունից՝ ասելով, որ չի ուզում ստանձնել պլանի մերժումից հետո հնարավոր մարտահրավերների պատասխանատվությունը, կամ պետք է ընդուներ մերժումը և այդ կերպ փաստորեն ոչ միայն Փաշինյանը, այլև ամբողջ Հայաստանն էր հայտնվելու պատասխանատվության տակ՝ պատերազմ «ընտրելու» պատասխանատվության տակ: Հասկանում եք ծուղակը, որ ակնհայտորեն գոյություն ուներ ամենավերևում հիշատակածս հարցադրման պարագայում: Այո՛, քաղաքական նկատառումներով կարող են հնչել ամենատարբեր հայտարարություններ ու հարցադրումններ, սակայն հանրության խնդիրն է չտրվել դրանց, այլ փորձվել հասկանալ դրանք ըստ էության, պատկերացնել դրանցից բխող մոդելները, որովհետև միայն այդ կերպ է հնարավոր չհայտնվել որևէ նոր կամ հին ծուղակում:

Այդ դեպքում հարց կառաջանա բնականաբար, ուրեմն դատապարտվա՞ծ էր իրավիճակը: Բնականաբար՝ ոչ: Եվ այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանին ուղղված բոլոր հարցադրումներն ու դիտողությունները, մեղադրանքները և պատասխանատվություն ենթադրող հարցադրումները միանգամայն տեղին են: Պարզապես, տեղին չէ հարցը, թե ինչու՞ նա 2019-ին չի ներկայացրել պլանը հանրությանը: Այդ հարցադրումը չունի էական ՕԳԳ, որովհետև դա չէր պատերազմից խուսափելու ճանապարհը, և դա չէր էլ կարող լինել: Ավելին, դա լինելու էր պատերազմի պատասխանատվությունը հայ ժողովրդի վրա թողնելու «ֆորմալ» ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում