Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հայկական «Էլչիբեյի» առեղծվածը

Ընդունված է ասել կամ ավելի շուտ կրկնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական հաջողությունները պայմանավորված են նաև նրանով, որ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակն անկայուն էր, երկիրը գրեթե քաղաքացիական պատերազմի մեջ էր, իսկ Հայաստանը կարողացել է խուսափել նման բարդություններից:

Առերևույթ այդպես է, բայց եթե ճշմարտության դեմ չմեղանչենք և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի 1992-ի ներքաղաքական իրավիճակը խորքային գնահատենք, ապա պիտի ասենք, որ այդ տարվա օգոստոսին Ստեփանակերտում տեղի է ունեցել ամբողջական, Երևանում՝ մասնակի «իշխանափոխություն»: ԼՂՀ-ում կազմավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ Պաշտպանության պետական կոմիտե, իսկ Հայաստանում պաշտպանության նախարար է նշանակվել «ընդդիմության միասնական թեկնածու» Վազգեն Մանուկյանը:

Շուրջ մեկ տարի անց՝ 1993թ. հունիսի 15-ին Ադրբեջանում Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Հեյդար Ալիևը: Մինչ այդ նա Նախիջևանի ինքնավարության ղեկավարն էր և, իր իսկ խոստովանությամբ, որ Երևանի կողմից չի հերքվել, բավական կառուցողական հարաբերություններ ուներ Հայաստանի իշխանությունների հետ: Փակագծերում, թերևս, արժե նկատել տալ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը և Նախիջևանի Գերագույն մաջլիսի նախագահի պաշտոնում Հեյդար Ալիևի ընտրությունը տեղի է ունեցել գրեթե միաժամանակ՝ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ: Քաղաքական մեծ հաշվարկներում նման «պատահականություններ» չեն լինում: Մանավանդ եթե ավելացնենք, որ Ադրբեջանի առաջին նախագահական ընտրությունները չեն անցկացվել ինչպես ԼՂ-ում, այնպես էլ՝ Նախիջևանում:

Ադրբեջանում Հեյդար Ալիևի իշխանության վերադարձի նախորդ օրը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Ստեփանակերտ: Այդ մասին իրապատում և հրաշապատում հեքիաթների պակաս չկա: Իրականում Հայաստանի նախագահն այդ օրը ԼՂՀ ՊՊԿ-ի ղեկավարի հետ ստորագրել է փաստաթուղթ, որով երաշխավորել է, որ Հայաստանը երբեք չի քննարկի Լաչինի շրջանը վերադարձնելու և Պաշտպանության բանակը կազմալուծելու հարցը: Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանուր իրավիճակը գնահատել է այսպես. «Պատերազմն ավարտվել է, եկել է խաղաղության ժամանակը»:

Այդ ձևակերպումն արվել է Քելբաջարից հայկական զինված ուժերը դուրս բերելու հարցի քննարկման համատեքստում և լիովին արդարացի ու քաղաքական առումով իրացնելի էր: Բայց այդ թեմայով քննարկումները երբեք չեն անդրադարձել մի, թվում է, շատ կարևոր հանգամանքի: Ստեփանակերտ այցից առաջ Հայաստանի նախագահը տեղեկացվա՞ծ էր, որ մեկ օր հետո Բաքվում արմատական իշխանափոխություն է տեղի ունենալու, Հեյդար Ալիևը գրավելու է նախ Գերագույն խորհրդի նախագահի, ապա և Ադրբեջանի նախագահի պաշտոնը:

Սա չափազանց էական է: Չպետք է մոռանալ, որ մինչ այդ Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորության առիթով Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Անկարա, որտեղ Ադրբեջանը ներկայացնում էին թե նախագահ Էլչիբեյը, թե Նախիջևանի ղեկավար Հեյդար Ալիևը: Հայաստանի նախագահն զգացե՞լ է, որ Էլչիբեյն սպառված է, գալիս է Հեյդար Ալիևի «գահակալության» ժամանակը: Ի վերջո, Էլչիբեյի դեմ ապստամբած Սուրեթ Հուսեյնովը Ռուսաստանի «տրոյական ձին» էր, և Մոսկվան, եթե իրոք Երևանի, այլ ոչ թե Բաքվի ռազմավարական դաշնակիցն էր արդեն, պետք է որ Հայաստանի նախագահին զգուշացներ Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի նման արմատական փոփոխության մասին:

Ֆորմալ առումով Ստեփանակերտը 1993թ. հունիսի 14-ին ընդունել է, որ Քելբաջարի ամբողջ շրջանը պետք է վերադարձվի, «պատերազմն ավարտվել է, եկել է խաղաղության ժամանակը»: Գործնականում, սակայն, Բաքվում Հեյդար Ալիևի իշխանության վերադարձից մի քանի օր անց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի ստորագրությամբ տարածվում է հայտարարություն, որ Պաշտպանության բանակը քաղաքական ղեկավարության որոշմանը դեմ է, առկա է բանակ-իշխանություն դիմակայության սպառնալիք, ուստի զորքերի դուրսբերումը հետաձգելու խիստ անհրաժեշտություն կա: Կարճ ժամանակ անց Բաքվում Հեյդար Ալիևը ստորագրել է ԱԺՃ ենթակայության «կամավորական գումարտակները» լուծարելու հրամանագիր, իսկ Պաշտպանության բանակն անցնում է Աղդամի ազատագրման ռազմագործողության իրականացմանը: Այդ փուլում ո՞վ էր «հայկական Էլչիբեյը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում