Thursday, 02 07 2026
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան

Կրեմլը որոշե՞ց, մինչ որոշում կկայացներ Փաշինյանը

Կրեմլի խոսնակ Պեսկովը, լրագրողների հարցերին պատասխանելով, անդրադարձել է Սանկտ Պետերբուրգում այսօր կայացող ԱՊՀ գագաթնաժողովին չմեկնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանն առավոտյան գրառում էր արել, որ նախորդ երկու օրերին վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն թեև արդեն թեստի արդյունքը բացասական է, այսինքն կորոնավիրուս չկա, այդուհանդերձ խորհրդակցելով նաև գործընկերների հետ՝ որոշել է չմեկնել Սանկտ-Պետերբուրգ:

Փաշինյանը հայտարարել էր, որ վաղը նույն վայրում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու հարցի վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օրվա վերջ: Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ակնկալում են Փաշինյանի մասնակցություն ԵՏՄ գագաթնաժոովին տեսակապով: Ստացվում է, որ Կրեմլը չի սպասում Փաշինյանի որոշմանն ու հայտնում է ի՞ր «որոշումը» ՝ թե Հայաստանի վարչապետը մասնակցի տեսակապով, թե՞ այդ կերպ Կրեմլը արտահայտում է իր ցանկությունը և այսպես ասած «ուղղորդում» Հայաստանի վարչապետին: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Պուտինը չափազանց զգայուն է այդօրինակ հարցերում:

Անգամ հայտնի է, որ օտարերկրյա նախագահների ընդունելության ժամանակ իրականացվում էր հատուկ ախտահանում: Իհարկե, դա այն ժամանակ էր, երբ կորոնավիրուսը այսպես ասած «քայլում էր մոլորակով»: Հիմա սակայն այդ պատկերը չէ: Եթե Կրեմլը ունի անհանգստություն, դա նշանակո՞ւմ է, որ այնտեղ չեն կասկածել Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ չմեկնելու պատճառին, դա չեն համարել պարզապես պատրվակ:

Թե՞ հենց Կրեմլից էլ խորհուրդ են տվել գտնել որևէ պատրվակ ու չմասնակցել, և հիմա էլ «հորդորում» են չմասնակցել նաև ԵՏՄ գագաթնաժողովին: Թե՞ Պեկոսվի հայտարարությունը, որ ակնկալում են Հայաստանի վարչապետի տեսակապով մասնակցություն, պայմանավորված է լոկ այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը թեև հանրայնորեն խոստացել է որոշում կայացնել մինչև օրվա վերջ, այդուհանդերձ, արդեն իսկ այսպես ասած միջպետական խողովակով փոխանցել է Կրեմլին, որ չի մեկնի Սանկտ Պետերբուրգ նաև ԵՏՄ գագաթնաժողովի առնչությամբ:

Այստեղ, սակայն, մի ուշագրավ նրբերանգ էլ: Նիկոլ Փաշինյանը կարող էր փաստորեն տեսակապով մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, բայց չի արել դա: Համենայն դեպս, անսպասելի ծագած պատմությունն իսկապես բավականին բազմիմաստ է: Ի դեպ, Պեսկովի հայտարարությունից մոտ 30 րոպե անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան նոր գրառումով հայտնեց, թե կորոնավիրուսի նոր թեստը դարձյալ դրական է և կաշխատի «որոշակի սահմանափակումներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում