Վարդան Օսկանյանի գլխավորած «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավերով Հայաստանում է գտնվում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով ամենասերտ հարաբերություններն է ունեցել և ունի Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատի հետ: Ջոն Էվանսի հայաստանյան այցը պատահական չէ: Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու գրեթե անբեկանելի որոշումը ստիպել է ՀՀ երկրորդ նախագահին ի մի բերել Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում նրա ունեցած բոլոր կապերը: Ջոն Էվանսի այս այցը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի դեպքում ամերիկյան տրամադրությունները շոշափելն է:
Ջոն էվանսը, որն այս պահին պաշտոնաթող դիվանագետ է և առավելապես զբաղված է հայկական տարբեր կազմակերպություններում և միություններում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ կարդալով, կարծես դեմ չէ ԱՄՆ-ում ունեցած իր կապեր ովօգնել Ռոբերտ Քոչարյանին:








































