Երեկ համաշխարհային լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ տարօրինակ պայթյուն է տեղի ունեցել Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, 6-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այսօր մանրամասներ են հաղորդվել այդ պայթյունի վերաբերյալ: Հայտնի է, որ դրա հետևանքով քանդվել է երկու բնակելի տուն, գրասենյակ և վնասվել է մի քանի մեքենա: Ականատեսները վկայում են, որ պայթյունից մի քանի վայրկյան առաջ նկատել են, թե ինչպես է դեպի իրենց սլանում հրե մի գունդ: Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ դիտարկում են կատարվածի մի քանի վարկած, այդ թվում՝ երկնքից տարօրինակ գնդի հարվածը:
Փորձագետները չեն բացառում, որ տների վրա ընկած գունդը, հնարավոր է, ամերիկյան այն արբանյակի բեկորներից է, որն անցած շաբաթ օրը, ըստ ամերիկացի մասնագետների, ընկել էր Կանադայում: NASA-ում հիմա էլ քիչ հավանական են համարում, որ արբանյակի բեկորներից մեկը մի քանի օր անց կարող էր ընկնել Հարավային Ամերիկայում:











































