ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաձգել է Պաղեստինի անկախության հարցի քննարկումը մինչև չորեքշաբթի: Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի նախագահող Լիբանանի ներկայացուցիչ Նավաֆ Սալամը: «ՄԱԿ-ի ԱԽ-ն կհավաքվի քննարկելու այս հարցը չորեքշաբթի օրը՝ 9:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին.- 1in.am)»,- ասել է Սալամը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի օրը Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին է փոխանցել Անկախության ճանաչման խնդրանքը: Այս պահին ՄԱԿ ԱԽ-ի 15 անդամներից 9-ը կողմ են անկախության ճանաչմանը: Սպասվում է, որ ԱՄՆ-ը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից և առժամանակ կասեցնել անկախության ճանաչումը:











































