«168 ժամ»-ի տեղեկություններով` Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ իրականացրել է աճուրդ և Երևանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի տարածքը վաճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին:
«Նշենք, որ Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումում կա 43 կրպակ, յուրաքանչյուր կրպակում աշխատում է 4-5 մարդ»,- հավելում է թերթը:







































