Աֆղանստանի Նուրիստան նահանգում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, որին մասնկացել են NATO-ի ռազմաօդային և ցամաքային, ինչպես նաև Աֆղանստանի ազգային բանակի ստորաբաժանումները, սպանվել է 19 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Սպանված անմեղ բնակիչների մեջ է աֆղանական մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ երեք կին ու երեք երեխա: Նուրիստանի նահանգապետը հայտարարել է, որ խաղաղ բնակիչների մահվան պատճառը NATO-ի և աֆղանական բանակի սխալն է: Աֆղանական անվտանգության ուժերի ներկայացուցիչը, սակայն, հերքել է կանանց և երեխաների զոհվելու մասին լուրերը:
Նուրիստանում ակտիվ հակաահաբեկչական գործողություններ են ընթանում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այստեղ տեղակայված թալիբների ու NATO-ի ուժերի միջև պարբերաբար բախումներ են գրանցվում:









































