Monday, 06 07 2026
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան

ԵՄ-ն համաձա՞յն է հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանից

Լեհաստանի նախագահի այցը Երասխ՝ Եվրոպական Միության դիտորդական առաքելության դիտարկման համատեքստում, Ադրբեջանում առաջացրել է վրդովմունք, և Լեհաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ: Նախօրեին կառավարության նիստում Հայաստանը կայացրեց Հունգարիայում դեսպանատուն բացելու որոշում: Այդ հարցը երկու երկրները քննարկում են արդեն տևական ժամանակ՝ 44-օրյա պատերազմից հետո:

Ինչպես հայտնի է, մինչ այդ հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունը սառեցված էր, այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որին հենց հունգարական դատարանն էր դատապարտել ցմահ ազատազրկման՝ առանց արտահանձնման իրավունքի: Հունգարիան Սաֆարովին, ըստ էության, «վաճառել» էր Ադրբեջանին՝ 3 միլիարդ դոլարի դիմաց:

Բաքուն այդ քանակությամբ գնել էր հունգարական եվրաբոնդեր: 44-օրյա պատերազմից հետո Երևանն սկսեց Հունգարիայի հետ հարաբերության «ապասառեցում» և այժմ կայացվել է Բուդապեշտում դեսպանատուն բացելու որոշում: Հունգարիան էլ դեսպանատուն կունենա Երևանում: Ինչպիսի՞ դիրքորոշում կունենա Հունգարիան ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետի երկարաձգման հարցում, որը քննարկվում է այժմ Հայաստանի ու Եվրամիության միջև, դատելով պաշտոնական հայտարարություններից:

Լեհաստանի նախագահի այցը Երասխ վկայում է, որ Վարշավան աջակցելու է առաքելության տեղակայումը երկարաձգելու և հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումը շարունակելու հեռանկարին: Բայց այդ հեռանկարը որոշելու են ԵՄ անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Հունգարիան: Կասկած չկա, որ Ադրբեջանը Հունգարիայի հետ իր հարաբերությունը փորձելու է օգտագործել ԵՄ դիտորդական առաքելության հարցում իր համար ցանկալի «նարատիվներն» առաջ մղելու համար: Հունգարիան ոչ միայն ԵՄ անդամ է, այլ նաև Թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ երկիր:

Իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, պահանջում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին չարվի եվրադիտարկում, և ընդհանրապես չլինի երրորդ ուժ: Հայաստանի վարչապետ Փաշինյանն օրերս արեց հայտարարություն, որի իմաստն այն է, որ Երևանը համաձայն է Ադրբեջանի այդ մոտեցմանը, բայց սահմանագծված և սահմանազատված հատվածների պարագայում: Ինչպե՞ս է վերաբերում Երևանի այդ մոտեցմանն օրինակ Լեհաստանը, ու Եվրամիության մյուս երկրները: Նրանք համաձա՞յն են լինել Հայաստանում, բայց հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում