«Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառությունը արտադրությունում բավական շատ է: Սակայն դա պարտադիր չէ, որ այսօրվա լինի, կարող է լինել իսկապես բարձր տեխնոլոգիա, բայց վաղուցվա»,- հայտարարեց ԳԱԱ փոխանախագահ Յուրի Շուքուրյանը՝ ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի, թե ինչպե՞ս է գնահատում արտադրությունում ԲՏ կիրառությունը:
Յու. Շուքուրյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ պահանջարկը պետք է գա արդյունաբերությունից, ինչը մեր երկրում կա, բայց բավարար չէ:
«Երկար տարիներ Հայաստանում կիրառական ասպեկտն է զարգանում, բայց դա լավ է ընթանում, որովհետև դրված է լավ գիտական հենքի վրա»,- ասաց Յու. Շուքուրյանը:






































