Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վեց հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանի և Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի մերձակա շրջաններին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Իսրայելական օդուժի հարվածների տակ են հայտնվել Ղբեյրիի, Բուրջ ալ Բարաջնեի և Թահվիթա ալ Ղադիրի շրջանների բնակելի բազմահարկ շենքերը։










































