Ուկրաինաի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Ռուսաստանի Կուրսկի շրջանում Հյուսիսային Կորեայի զորախումբն արդեն մարտերի մեջ է մտել իրենց դեմ։
Ինչպես փոխանցում է ուկրաինական «Страна» լրատվամիջոցը, այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչը։
«Դրանք հիմնականում համազորային ստորաբաժանումներ են, որոնք քողարկված են որպես Հեռավոր Արևելքի բնիկ բնակչություն», – ասել է Բարգիլևիչը:
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին առընթեր ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն էլ հավելել է, որ ՌԴ-ի կողմից արդեն կռվում են հյուսիսկորեացի հետևակայիններ, ինչպես նաև ականանետների և անօդաչու թռչող սարքերի անձնակազմեր։








































