Monday, 29 06 2026
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios

Պուտինի վերջնագիրը. ի՞նչ է սպասվում

Ռուսաստանի նախագահ Պուտինը նախօրեի իր ուղերձում անդրադարձավ Ուկրաինային միջմայրցամաքային հրթիռով հարվածելու փաստին՝ հայտարարելով, որ դա Ռուսաստանի պատասխանն է ամերիկյան ու բրիտանական հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու թույլտվությանն ու արդեն հասցված հարվածներին: Պուտինը հիշեցրել է միջուկային նոր դոկտրինն ու հայտարարել, որ հարվածների շարունակության դեպքում պատասխան լինելու է միշտ:

Ընդ որում՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանի միջմայրցամաքային հրթիռներն անորսալի են որևէ ՀՕՊ համակարգի համար: Շատերը Պուտինի ուղերձը գնահատել են վերջնագիր, որը գուժում է միջուկային պատերազմի մասին: Ըստ այդմ` հարց է առաջանում՝ արդյո՞ք նրա վերջնագրից հետո Ուկրաինան կդադարեցնի հարվածները, կամ ԱՄՆ կդադարեցնի խրախուսել այդ հարցում Ուկրաինային: Թե՞ նպատակն էլ հենց այդ է՝ հասցնել իրավիճակը նրան, որ Ռուսաստանը կիրառի թեկուզ տակտիկական միջուկային ռումբ, ինչը, ըստ էության կստեղծի իրավիճակ, երբ այսպես ասած Գլոբալ հարավի երկրները, Չինաստանը այլևս չեն կարող աջակցություն ցուցաբերել ՌԴ-ին:

Այստեղ, սակայն, հարկ է ուշադրության արժանացնել մի հանգամանք: Մինչ Ուկրաինային հեռահար հարվածների թույլտվության մասին որոշումը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 16-ին Պերուում հանդիպում ունեցավ Չինաստանի նախագահի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ասիախաղաղովկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում: Բայդենն ու Սի Ցզինպինը քննարկել էին հարցերի թե՛ երկկողմ, թե՛ գլոբալ նշանակության ընդգրկուն շրջանակ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում գործողությունների համակարգման և երկխոսության մասին: Հաջորդ օրը հայտնի դարձավ Ուկրաինային հեռահար հարվածների թույլտվություն տալու որոշման մասին:

Կա զգալի հիմք եզրակացնելու, որ այդ որոշումը, այդուհանդերձ, քննարկվել է Չինաստանի հետ: Իսկ եթե նկատի առնենք նաև այն, որ Բայդեն-Սի Ցզինպին հանդիպումից չորս օր առաջ էլ Չինաստան բանակցության էր մեկնել ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն, որը այնտեղ քննարկել էր «ռազմավարական անվտանգության» հարցեր, ապա ակնառու է դառնում, որ ուկրաինական ճակատում էսկալացիայի նոր մակարդակը ոչ թե տարերային գործընթաց է, այլ բավականին նկատելիորեն բանակցված, առնվազն՝ ՌԴ-Չինաստան-ԱՄՆ եռանկյունաչափական «ուրվագծով»: Հարց է առաջանում, թե այդ դեպքում ո՞ւմ էր ուղղված Պուտինի վերջնագիրը: Այդ հարցի պատասխանը փնտրելիս, պետք է, սակայն, հստակեցնել մի հանգամանք:

Երբ խոսք է գնում այն մասին, որ ակնառու է Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ բանակցային բազմագիծ «նախաբան»՝ էսկալացիայի նոր մակարդակից առաջ, դա բոլորովին չի նշանակում, որ կա համատեղ կայացված որոշում, իսկ մնացյալը՝ թատրոն է: Դա նշանակում է, որ դիմակայության էսկալացիայի մակարդակի բարձրացման հարցում կա գործողությունների որոշակի «կանոնակարգի» մշակում, ինչը, սակայն, բոլորովին չի չեղարկում դիմակայության տրամաբանությունը, համաշխարհային պատերազմի էությունը: Պարզապես ակնառու է դարձնում այն, որ այդ պատերազմն ընթանում է ռուսական հայտնի խոսքի հետևյալ տրամաբանությամբ՝ «անտառը հատում են, տաշեղները՝ թռչում»: «Անտառահատները» պարզապես համաձայնեցնում են գործիքների կիրառումը՝ «կացնից մինչև էլեկտրական սղոց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում