Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային միավորում» աջ կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտնել է, որ Եվրախորհրդարանի միջոցների լվացման մեջ մեղադրանքների ֆոնին իր աջակցության համար արդեն հավաքվել է 250 000 ստորագրություն:
«Խնդրագիրը, որը ձեռնարկվել է ինձ աջակցելու համար և մի քանի օրում 250 000 ստորագրություն է հավաքել, խաղաղ գործողություն է, որը բոլոր ցանկացողներին թույլ է տալիս արտահայտել իրենց վրդովմունքը։ Այս վրդովմունքն այժմ արտահայտվում է մեր քաղաքական ճամբարից դուրս», – գրել է նա X սոցիալական հարթակում։









































