Tuesday, 23 06 2026
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ

Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը. Ֆրենկ Փալոնը՝ Բաքվում իր դեմ անցկացված ցույցերի մասին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին:

Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել:

Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոնը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից`  նրան հատուկ ցուցակից հեռացրել են։

Նշվում է, որ Փալոնը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին և դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը և հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում:

«Վրդովեցնող և շատ խոսուն է, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և խոչընդոտել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական քննարկումներին նույնիսկ փակ դռների հետևում։ Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով։

Ես շարունակելու եմ պայքարել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության և հայկական հողից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի համար, որը վերջապես հանգստություն կբերի տարածաշրջանին»,- ԱՄՆ Սենատի անդամ Էդ Մարքիի հետ համատեղ ասուլիսում ասել է Փալոնը։

Փալոնը խնդրել է Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնց թույլ են տվել հանդիպել Ալիեւի հետ, բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հարցը:

«Ես հպարտ էի, որ երկկուսակցական պատվիրակությունը նախագահ Ալիևին ասել է, որ ԱՄՆ կառավարությունն՝ անկախ կուսակցական պատկանելությունից, չի ցանկանում նոր հակամարտություններ տարածաշրջանում, և որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ միջոցներով»,- ասել է Փալոնը։

Սենատոր Էդ Մարքին իր հերթին խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը, որն ունի հանածո վառելիքի արտադրությունից չափազանց մեծ կախվածություն և մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակ, ընտրվել է որպես COP-29 համաժողովը հյուրընկալող երկիր։

«COP-29-ին մասնակցելուց հետո ես կրկին հայտարարում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է շտկի մարդու իրավունքների խախտումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց վրա հարձակումները, ապօրինի ձերբակալություններն ու սպանությունները, խոշտանգումները, ինչպես նաև խոսքի ազատության, հավաքների ազատության խիստ սահմանափակումները:

Ես շարունակելու եմ կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորել էթնիկ հայ քաղաքացիական անձանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը և բարեխղճորեն բանակցել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ, որը կպաշտպանի տարածաշրջանային խաղաղությունն ու միջազգայնորեն համաձայնեցված սահմանները»,- ասել է Էդ Մարքին։

Նշվում է, որ Փալոնը մնում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և այլ խախտումների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վառ ջատագովը:

«Ալիևի հետ հանդիպմանը Փալոնի մասնակցությունն արգելելը, նրա դեմ Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորված բողոքի ակցիաներն ընդգծում են Ադրբեջանի աճող ագրեսիվ ջանքերը՝ վերահսկելու պատմությունը և խուսափելու միջազգային վերահսկողությունից:

Փալոնը և Մարքին հույս ունեին, որ COP-29-ը կարող էր լինել կառուցողական երկխոսության հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Սակայն Ալիևի քաղաքականությունը կրկին խոչընդոտել է այդ ջանքերին՝ ընդգծելով Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումը միջազգային համագործակցության նկատմամբ։

Ֆրենկ Փալոնն ԱՄն կոնգրեսական պատվիրակության կազմում Բաքու էր այցելել՝ մասնակցելու COP-29 համաժողովին։ Նա կոնգրեսական պատվիրակության կազմում պետք է հանդիպում ունենար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն նրան թույլ չէին տվել մասնակցել հանդիպմանը, իսկ նրա հյուրանոցի դիմաց Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունները կոնգրեսականի դեմ ցույց էին անցկացրել, ինչի պատճառով Փալոնը ընդհատել էր իր այցը և վերադարձել Միացյալ Նահանգներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում