Monday, 29 06 2026
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին

Հնդկաստանի Մանիպուրի նահանգում վեց մարմնի հայտնաբերումից հետո էթնիկ բախումների նոր ալիք է բարձրացել

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Մանիպուրի նահանգի իշխանությունները հայտնաբերել են վեց կանանց և երեխաների դիեր, որոնք, ըստ տեղեկությունների, պատկանել են մեծամասնություն կազմող մեյթեյ էթնիկ խմբին։ Այս տեղեկություններից հետո նահանգում ցույցերի նոր ալիք է բարձրացել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մեյթեյ խումբը պնդում է, որ զոհերին առևանգել են փոքրամասնություն կազմող կուկի էթնիկ խմբի ներկայացուցիչները։ Ոստիկանությունը, սակայն, դա չի հաստատել։

Այս լուրը հանգստյան օրերին բուռն բողոքի նոր ալիք է բարձրացրել՝ ստիպելով իշխանություններին անջատել ինտերնետ ծառայությունները նահանգի որոշ հատվածներում:

Երկու էթնիկ խմբերը 2023 թ. մայիսից ի վեր հակամարտության մեջ են գտնվում, որի հետևանքով զոհվել է շուրջ 200 մարդ, հազարավոր մարդիկ տեղահանվել են:

Նոյեմբերի 16-ին ցուցարարները հարձակվել և հրկիզել են առնվազն մեկ տասնյակ տներ ու գրասենյակներ, որոնք պատկանում էին օրենսդիրների՝ հիմնականում նահանգի իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցությունից: Ոստիկանությունը 23 մարդու է ձերբակալել։ Իշխանությունները պարետային ժամ են սահմանել։

Միայն նոյեմբերին մեյթեյների և կուկիների միջև բախումների հետևանքով առնվազն 20  մարդ է զոհվել։

Ցուցարարները և քաղաքացիական հասարակության խմբերը պահանջում են, որ իշխանությունները վերջ դնեն բռնություններին և գործողություններ ձեռնարկեն զինված խմբավորումների դեմ։

Բախումները սկսվել են 2023 թ. մայիսից՝ այն բանից հետո, երբ կուկիները ցույցեր սկսեցին այն պահանջների դեմ, որ մեյթեյներին տրվի պաշտոնական կարգավիճակ, որը նրանց թույլ կտա օգտվել աշխատանքի ընդունվելու և կրթություն ստանալու տարբեր հնարավորություններից և այլ արտոնություններից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում