Thursday, 16 07 2026
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստանի ներգրավվածությունը Բուդապեշտի գործընթացում նպաստել է միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացմանը. ՆԳ նախարար

Նոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար:

Իր ելույթում ՆԳ նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Բուդապեշտի գործընթացը դարձել է միգրացիոն հարցերի վերաբերյալ ճանաչված և հեղինակավոր երկխոսության հարթակներից մեկը:

Համաժողովին նախորդել է բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ներկայացնում ենք ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ելույթն ամբողջությամբ։

«Հարգելի՛ նախագահող, Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ և գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովի բոլոր մասնակիցներին։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Բուդապեշտի գործընթացը դարձել է միգրացիոն հարցերի վերաբերյալ երկխոսության ճանաչված և հեղինակավոր հարթակներից մեկը:

Գործընթացի շրջանակներում հաստատված երկխոսությունը թույլ է տվել գործընկերային հարաբերություններ հաստատել երկրների միջև՝ ընդլայնելով համագործակցությունը ինչպես աշխարհագրական, այնպես էլ թեմատիկ առումով: Խրախուսելով հավասարակշռված մոտեցումը և դիտարկելով միգրացիայի բոլոր ասպեկտները՝ երկխոսությունը մշտապես աջակցել է կանոնավոր, անվտանգ, օրինական և պատասխանատու միգրացիային:

Հայաստանը պարբերաբար մասնակցել է Բուդապեշտի գործընթացի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների, ինչպիսիք են բարձր մակարդակի հանդիպումները, աշխատաժողովները, փորձագիտական սեմինարները և տարածաշրջանային համաժողովները: Դա հնարավորություն է ընձեռել համագործակցել Գործընթացի մասնակից այլ երկրների հետ, կիսվել լավագույն փորձով և աշխատել միգրացիոն քաղաքականության ընդհանուր լուծումների ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներգրավվածությունը Բուդապեշտի գործընթացում նպաստել է միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Գործընթացին իր մասնակցության միջոցով Հայաստանը ձգտում է լուծել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են միգրանտների ինտեգրումը, անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջազգային պաշտպանության և հարկադիր տեղահանված անձանց հիմնախնդիրները, սահմանների կառավարման բարելավումը և այլն: Համագործակցելով մասնակից պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ` Հայաստանը փորձում է բարելավել սեփական միգրացիոն համակարգի կառավարումը և արդյունավետ արձագանքել միգրացիոն մարտահրավերներին:

Հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնեմ, որ Հայաստանի Կառավարության վարած քաղաքականության շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի 30-ին օրենքի ուժով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը, որը ոլորտային քաղաքականության մշակման շարժիչ ուժն է։ Նոր ձևավորված նախարարության կազմում ընդգրկվել են Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Կցանկանայի շեշտել, որ ինչպես Ներքին գործերի նախարարությունում, այնպես էլ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում աշխատանքները կազմակերպված են քաղաքացիական ծառայության սկզբունքով: Հայաստանում շարունակվում են միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ:

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում, և այդ առումով կարևորում եմ միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու նրանց կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունն իրականացվող գործընթացներին: Բոլոր այս համատեղ ջանքերն ունեն իրենց նշանակալի ազդեցությունը` ոլորտում շարունակական ձեռքբերումներ ունենալու համար, որոնցից մեկն էլ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին մեկնարկած` Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի երկխոսությունն է։

Հարգելի՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ.

Հայաստանի մասնակցությունը Բուդապեշտի գործընթացին մի շարք ձեռքբերումներ է տվել.

1. Կարողությունների զարգացման առումով Հայաստանը հասանելիություն է ստացել ուսումնական և կրթական ռեսուրսներին, որոնք բարձրացնում են ինստիտուցիոնալ հնարավորությունները միգրացիայի կառավարման ոլորտում՝ բարելավելով միգրացիոն հոսքերը արդյունավետորեն կառավարելու կարողությունը:

2. Տարածաշրջանային համագործակցության առումով գործընթացը խթանում է հարևան երկրների հետ փոխգործակցությունը՝ թույլ տալով Հայաստանին երկխոսության մեջ մտնել և կիսվել միգրացիայի և ապաստանի հարցերի վերաբերյալ լավագույն փորձով:

3. Քաղաքականության մշակման առումով բարելավվել են միջազգային չափանիշների և շրջանակների վերաբերյալ պատկերացումները՝ օգնելով սեփական միգրացիոն քաղաքականության մշակմանը և կատարելագործմանը:

4. Մասնակցությունը գործընթացին հեշտացրել է կապերը տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կառավարությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով գործընկերության և համագործակցային նախաձեռնությունների հնարավորություններ:

5. Բացի վերը նշվածից` հարթակն օգնել է լուծել միգրացիոն հատուկ մարտահրավերները, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, տեղահանված բնակչության հիմնախնդիրներն ու միգրանտների ինտեգրումը՝ համատեղ փորձի և լուծումների միջոցով:

Անդրադառնալով Նախարարական հռչակագրին և դրա իրականացման 2025-2030 թթ. Գործողությունների ծրագրին՝ ցանկանում եմ նշել, որ վեց առաջնահերթությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության միգրացիայի և ապաստանի ոլորտի քաղաքականությանը, ընթացիկ բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև ոլորտում իրականացվող աշխատանքներին:

Եզրափակելով ելույթս` շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին` համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Շնորհակալություն ուշադրության համար»։

Նախարարական 7-րդ համաժողովում ընդունվել է նոր Հռչակագիրը և դրա իրականացման 2025-2030 թթ. Գործողությունների ծրագիրը, որոնք կնպաստեն միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում երկխոսության մասնակից և դիտորդ պետությունների համագործակցության ընդլայնմանը։

Բուդապեշտի գործընթացի շրջանակներում շահագրգիռ երկրների և կառույցների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում