Tuesday, 14 07 2026
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ

Հայաստանի ռազմավարական խնդիրն ԱՄՆ-ում

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը տարածել է հայտարարություն, որ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությանը հանձնախմբի աջակցությունը վայելած թեկնածուների 90 տոկոսը ստացել է կոնգրեսականի մանդատ: Հանձնախմբի ղեկավարի տարածած հայտարարության համաձայն, իրենք պատասխանատվության նշաձողեր են սահմանել թեկնածուների առաջ՝ ելնելով Արցախի հարցի և հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումներից: Անշուշտ, դրական է, եթե հայկական կազմակերպությունների աջակցությունը վայելող թեկնածուների ճնշող մեծամասնությունը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսում:

Սակայն ԱՄՆ նախագահի ընտրությունը վկայեց, որ Միացյալ Նահանգներում տեղի են ունենում հասարակական, սոցիալ-հոգեբանական խորքային փոփոխություններ, փոփոխություններ քաղաքական համակարգում: Ընդ որում՝ այդ գործընթացը բոլորովին այս ընտրությամբ չէ, որ մեկնարկել է: Այն ծավալվում է արդեն տարիներ և անկասկած ունենալու է շարունակություն: Այստեղ խնդիրը բոլորովին Դոնալդ Թրամփը և նրա ընտրությունը չէ: Դրա առկայությունը պայմանավորված է մի շարք թե՛ ներքին, թե՛ արտաքին հիմնարար հանգամանքներով, ժամանակի հրամայականով և թելադրանքով:

Միով բանիվ, հայկական համայնքի, ամերիկահայ կազմակերպությունների համար առկա է խորքային ռազմավարական հրամայական՝ լինել այդ փոփոխություններին համարժեք և վերափոխվել դրանց համահունչ: Դա թերևս նշանակելու է աշխատանքային նոր մեթոդաբանություն, կառուցվածք և ուղենիշներ: Այդ համատեքստում շատ կարևոր է նաև, որ դրանք համահունչ լինեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերության հարցում Նահանգների մոտիվներին և պատկերացումներին, որքան էլ զուտ ազգային առաջնահերթությունների և պատկերացումների համատեքստում կարող են չբավարարել մեր էմոցիոնալ «քիմքին»:

Ըստ էության՝ մեզ անհրաժեշտ է լինելու այդ առումով դուրս գալ «հայամետության» ավանդական պատկերացումների և փնտրտուքների սխեմայից, որի աշխատանքային արդյունավետությունը այդուհանդերձ, նվազելու է, եթե անգամ պահպանվի «վիճակագրական» բարվոքությունը: Այստեղ, իհարկե, հարկ է արձանագրել, որ ամերիկահայ կառույցների՝ ընդ որում՝ թե՛ ավանդական, թե՛ նորաստեղծ կառույցների և կազմակերպությունների խմբերի հետ աշխատանքի անհրաժեշտություն ունի նաև հայկական պետությունը՝ աշխատանքի վերքաղաքական և վերկուսակցական տրամաբանությամբ: Ընդ որում՝ աշխատանք, որը կբացառի նաև ներհայկական բաժանարար գծերը այդ կազմակերպությունների, ամերիկայայ լոբբիստական ներուժի այսպես ասած սերնդային շերտերի միջև: Հարցն այդ իմաստով ունի ոչ թե համայնքային, այլ պետական արժեք ու ռազմավարական նշանակություն, որի գործակիցը կամ աստիճանը ուղիղ համեմատական է միջազգային հարաբերություններում ԱՄՆ դերին ու ազդեցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում