Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Ինչո՞ւ է Էրդողանը Մուստաֆա Քեմալին անվանում «գազի»

Լրացել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) մահվան 86-րդ տարելիցը: Այդ առթիվ նախագահ Էրդողանը, կառավարության անդամները, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերնախավը նրա հիշատակին հարգանքի տուրք են մատուցել՝ այցելելով բոլոր թուրքերի հոր շիրմին:

Թուրքիայում Աթաթուրքի հիշատակը հարգվում է պետականորեն, ամենուր նրա լուսանկարներն են, արձանները, և «ես հպարտ եմ, որ թուրք եմ» գրությամբ ցուցապաստառներ: Մուստաֆա Քեմալի մահվան տարելիցը, սակայն, համընկնում է Թուրքիայի ներքաղաքական կյանքում լարվածության հերթական փուլին, երբ իշխող քաղաքական ուժը և նրա կոալիցիոն դաշնակից Ազգայնական շարժում կուսակցությունը 21-րդ դարի քեմալականներին առայժմ անուղղակի մեղադրում են քրդամետ ուժերի հետ «նոր Թուրքիայի» դեմ դաշինքի մեջ:

Այս ֆոնին Թուրքիայի գործող նախագահը Մուստաֆա Քեմալի հիշատակի օրվան կրոնածիսական երանգավորում է հաղորդել: Պաշտոնական հաղորդագրությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահին անվանել է «գազի Մուստաֆա Քեմալ», իսկ Էրդողանը, ոգեկոչելով նրան, իր խոսքում ասել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի մարմնավորի ուժեղ Թուրքիա, որ տուրք է Աթաթուրքի և բոլոր մարտիրոսների թանկ նվիրումին:

«Գազի» բառն ունի արաբական ծագում, որ բնութագրել է նվաճումների մասնակից զինվորականին: Ուշ միջնադարում, Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում այն իմաստային վերափոխման է ենթարկվել և գործածվել ռազմական այն խմբավորումների անդամների համար, որ մի կողմից պայքարել են եվրոպական ինքնության ներթափանցման դեմ, մյուս կողմից կայսրության քրիստոնյա բնակիչներին իսլամադավանություն պարտադրել: Ըստ այդմ՝ բնորոշումն ունի «իսլամի նվիրյալ, մոլեռանդ պաշտպանի» իմաստ, որ «կյանքը զոհաբերում է սրբազան պատերազմում»: Այստեղից է ծագում «ղազավաթ» հասկացությունը, որ այլադավանների դեմ կրոնական առաջնորդի հայտարարած պատերազմն է:

Հանրապետական Թուրքիայի մեկդարյա քաղաքական պատմությունը Մուստաֆա Քեմալին ճանաչում է որպես աշխարհիկ պետական գործիչ, որ թեև մի կարճ ժամանակահատված սերտ համագործակցել է բոլշևիկյան Ռուսաստանի հետ, բայց Լոզանի պատմական խորհրդաժողովից հետո երկրի արտաքին քաղաքականության գերակայություն է հռչակել արևմտյան կողմնորոշումը: Այդ ուղեգիծն անխախտ շարունակել են հաջորդները:

Աթաթուրքի անմիջական հաջորդ Իսմեթ Ինենյուին է վերագրվում դիվանագիտական մեծ հաջողությունը, երբ ֆաշիստական Գերմանիայի պարտությունից հետո Թուրքիան ոչ միայն որպես նրա դաշնակից որևէ կորուստ չունեցավ, այլև հրավիրվեց Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր խորհրդաժողովին, իսկ կարճ ժամանակ անց անդամակցեց Հյուսիս-ատլանտյան դաշինքին:

Նոյեմբերի 7-ին Էրդողանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիայի ռազմավարական ընտրությունը Եվրամիությանն անդամակցությունն է, և այդ գործընթացը չպետք է հետաձգվի: Ուղիղ երեք օր հետո նա աշխարհիկ, արևմտամետ Թուրքիայի հիմնադիր նախագահին անվանել է «գազի»՝ ընդգծելով նրա հետ «Արդարություն և զարգացում» կուսակցության գաղափարական և քաղաքակրթական ընդհանրությունը:

Դա Թուրքիայում Մուստաֆա Քեմալի նոր՝ «իսլամի պահապան զինվորի» և «սրբազան պատերազմում կյանքը զոհաբերածի» հավաքական կերպարի ձևավորման պետական քարոզչության մեկնա՞րկ է, թե՞ Էրդողանը Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդներին հասկացնում է, որ «բոլոր թուրքերի հայրն» իրականում մարմնավորում է ամբողջական Թուրքիան, նրա ապագան և իր կերպարով չի կարող ծառայել քաղաքական առանձին ուժի, եթե անգամ դրա հիմնադիրն է:

Այսինքն՝ Մուստաֆա Քեմալին վերագրելով «գազիի»՝ իսլամի, մուսուլմանական ինքնության զինվորի պատմա-քաղաքական առաքելություն՝ Թուրքիայի նախագահը ներքի՞ն, թե՞ արտաքին մարտահրավեր է հնչեցնում: Դիմելով «ռեինկարնացված» Աթաթուրքին՝ Էրդողանը հարգանքի խոսքն ավարտել է այսպես. «Մենք անկանգ առաջ կընթանանք, քանի դեռ չենք կառուցել Թուրքիա, որի ամեն թիզ հողի վրա կիշխի խաղաղություն, եղբայրություն, միասնություն, քանի դեռ քո հոգին չի խաղաղվի»: Նա, այդպիսով, տվել է ներքաղաքական կյանքում իր նոր դերակատարության քարոզչության մեկնարկը: Ինչպե՞ս կարձագանքի արտաքին աշխարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում