Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» տրագիկոմեդիան, որը Հայաստանից առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նոյեմբերի 7-ից կցուցադրվի Երևանի կինոթատրոններում։
ֆիլմը հնարավոր է դիտել «Կինոմոսկվա», «Կինոպարկ», «Սինեմասթար» կինոթատրոններում։
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ ֆիլմն Ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն դերասան», «Լավագույն հնչյունային ձևավորում» մրցանակներին։









































