Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Ադրբեջանի թալիշաբնակ շրջանները վերածվել են գետտոյի

Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Լերիկ քաղաքում ոստիկանության աշխատակիցներին զինված դիմադրություն ցույց տալու ընթացքում սպանվել է 1971թ. ծնված Շաիգ Աղաևը: Ըստ պաշտոնական վարկածի՝ միջադեպը տեղի է ունեցել հանդիսությունների տանը, Աղաևը չի ենթարկվել զենքը հանձնելու պահանջին, ոստիկանների ուղղությամբ կրակ է բացել և պատասխան կրակով սպանվել:

MeydanTV-ի տեղի աղբյուրները, սակայն, հայտնել են, որ Աղաևը բանտից վերջերս էր ազատվել, այդ օրը գտնվել է եղբոր տանը: Ոստիկանության աշխատակիցները ներկայացել են և պահանջել, որ նա հանձնի իր մոտ գտնվող զենքը, վեճ է ծագել, որի ժամանակ ոստիկաններից մեկը կրակել և սպանել նրան:

Բաքվի մերձիշխանական մամուլն այդ սպանդի մասին ոչինչ չի հայտնում: Լերիկի շրջանը սահմանակից է Իրանին, պատմական Թալիշտստանի մի մասն է կազմում, որտեղ 1939թ. մարդահամարի տվյալներով՝ էթնիկ թուրք-ադրբեջանցիները բնակչության ընդամենը 20 տոկոսն են կազմել: Խորհրդային հաջորդ մարդահամարով՝ թալիշներն արդեն որպես առանձին ազգություն չեն հաշվառվել:

Անկախ աղբյուրները նշում են, որ Լերիկի շրջանի բնակավայրերի ճնշող մեծամասնությունը թալիշաբնակ է, չնայած ճնշումներին, նրանք պահել են իրենց լեզուն, սովորույթները: Լերիկ քաղաքի բնակիչները MeydanTV-ին բողոքել են, որ շրջանի բոլոր թալիշաբնակ գյուղերում ոստիկանությունը հսկիչ անցակետեր է տեղադրել, ելումուտը խստիվ վերահսկվում է:

«Գյուղեր ունենք, որ միայն ձիասայլով ենք հասնում, իսկ ոստիկանները տուն վերանորոգելու համար գնած շինանյութը բռնագրավում են»,- պատմել է Լերիկի բնակիչներից մեկը: Հուլիսի 24-ին Բաքվի օդանավակայանում բերման է ենթարկվել Մինսկի համալսարանի ասպիրանտ, էթնիկ թալիշ Իգբալ Աբիլովը, ապա կալանավորվել:

Նա մեղադրվում է ազգամիջյան թշնամանք քարոզելու և Հայաստանի օգտին լրտեսության մեջ: Մեղադրանքի հիմքում Աբիլովի ազգագրական ուսումնասիրություններն են, որ նվիրված են թալիշների ծագմանը, լեզվին, ազգային սովորություններին: Աբիլովը հեռավար կապ է պահպանել Երևանի համալսարանի արևելագիտության ամբիոնի հետ: Այդ տեսագրություններն էլ համարվում են նրա լրտեսական գործունեության «իրեղեն ապացույցներ»:

Նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևն այցելել է Լենքորան, որ թալիշաբնակ տեղաշրջանի կենտրոնն է և շահագործման հանձնել նորակառույց բանտը: Դա շատ խորհրդանշական էր: Բաքվի իշխանությունը հստակ ուղերձ է հղել, որ թալիշական ինքնության, ազգային լեզվով կրթության համար պայքարի ցանկացած փորձ բռնաճնշվելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում