Saturday, 27 06 2026
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Կրկեսո՞ւմ եք որոշում մանդատի հարցը. դիմակները պատռվել են, քրեաօլիգարխիան մաքրվելու է

Եվրամիությունը չի՞ ճանաչի Վրաստանի ընտրությունները

«Եվրամիությունն ուշադիր հետևում է խորհրդարանական ընտրություններին նախորդած իրադարձություններին: Վերջին ամիսներին Վրաստանի ժողովուրդն իր հավատարմությունն է դրսևորել ժողովրդավարական արժեքներին և դեպի ԵՄ իր երկրի ճանապարհին» – ասված է Եվրահանձնաժողովի և ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելի հոկտեմբերի 28-ի համատեղ հայտարարության նախաբանում:

«Այնուհետև հղում է արվում ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի նախնական եզրակացություններին, որ քվեարկությունն ընդհանուր առմամբ ընթացակարգային առումով լավ է կազմակերպվել, բայց արձանագրվել է իրավիճակի լարվածություն՝ կապված գաղտնիության հաճախակի խախտումների և ընթացակարգային անհամապատասխանությունների, ընտրողների նկատմամբ ճնշումների և վախ ներշնչելու հետ, ինչն ամբողջության մեջ բացասաբար է ազդել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությանը: Համատեղ հայտարարությունը մասնավորեցնում է, որ ճնշումներ հատկապես գործադրվել են պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ, որ լայն տարածում են ունեցել: Ավելին, դիտորդները հայտնում են «անհավասար պայմանների, բևեռացման մթնոլորտի և ոչ ավանդական անցյալում ընդունված օրենսդրական փոփոխությունների՝ ընտրական գործընթացի վրա ազդեցության մասին»։

Եվրամիությունը և նրա բարձր հանձնակատարը Վրաստանի ԿԸՀ-ին և այլ պատկան մարմիններին կոչ են անում կատարել ընտրախախտումների արագ, թափանցիկ և անկախ հետաքննության իրենց պարտքը և վերացնել դրանք: Եվրամիությունն անհամբեր սպասում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի վերջնական հաշվետվությանը, որ պետք է իրականացվի հնարավորինս շուտ։

Ի վերջո, հայտարարությունը Վրաստանին կոչ է անում իրականացնել ժողովրդավարական համընդհանուր և կայուն բարեփոխումներ, որ կհամապատասխանեն եվրաինտեգրացիայի սկզբունքներին և այդ համատեքստում հիշեցնում, որ մարդու իրավունքների սահմանափակմանն ուղղված ցանկացած օրենք հակասում է ԵՄ արժեքներին և սկզբունքներին և պետք է բեկանվի:

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Վրաստանի հետ հետագա հարաբերությունների հարցը Եվրամիությունը կքննարկի նոյեմբերին, բայց ժամկետներ չի կոնկրետացրել: Եվրահանձնաժողովի և ԵՄ բարձր հանձնակատարի համատեղ հայտարարությունից ուղղակիորեն չի հետևում, թե Բրյուսելը Վրաստանի խորհրդարանական ընտրությունները և արդյունքում ձևավորված կառավարության լեգիտիմությունն ապրիորի չի ճանաչի:

Եվրամիության անդամ մի շարք երկրներ, սակայն, վրացական ընտրությունները չճանաչելու ուղղակի կամ անուղղակի հայտարարություն են տարածել: Մյուս կողմից պետք է կարևորել Հունգարիայի վարչապետ Օրբանի Թբիլիսի այցը, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Կոբախիձեին Թուրքիայի նախագահ Էրդողանի շնորհավորական ուղերձը:

Եվրամիությունը միասնական չէ անգամ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում: Վրաստանի խորհրդարանական ընտրությունների «կեղծարարության տեխնոլոգիան» բացահայտված չէ: Եվ Եվրահանձնաժողովի ու Ժոզեֆ Բորելի համատեղ հայտարարությունն այդ հանգամանքը շրջանցում է՝ շեշտը դնելով օրենսդրական վերջին փոփոխությունների ազդեցության վրա:

Իմաստն այն է, որ ՀԿ-ների գործունեությունը և մարդու իրավունքների ունիվերսալությունը սահմանափակող օրենքները վրաց հանրությանը վախ են ներշնչել, քաղաքացիները, մանավանդ պետական համակարգի ծառայողները վախ են ունեցել, որ իշխանությունների կողմից կենթարկվեն հետապնդումների և ոչ թե ազատ, այլ հարկադրական քվեարկություն են կատարել:

Եվրամիությունը փաստացի Վրաստանի իշխող ուժի և կառավարության առջև պայման է դնում՝ հետաքննել ընտրախախտումները, օրենսդրական ռեֆորմացիա իրականացնել, որ կապահովի լիբերալիզմ և բազմակարծություն: Այդ դեպքում կայացած ընտրությունների վերանայման կամ նոր ընտրությունների անցկացման պահանջ չի դրվի, ԵՄ-ն կընդունի «անառակ որդու վերադարձը»։

Բրյուսելում հազիվ թե լավատեղյակ չեն, որ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում «Վրացական երազանքը» նման կտրուկ շրջադարձի պատրաստ չէ: Տպավորություն է, որ Եվրամիությունում նույնիսկ որոշակիորեն գոհ են, որ Վրաստանը հրապարակային հռետորաբանությամբ չի հրաժարվում եվրաինտեգրացման ուղեգծից, բայց գործնականում ստեղծում է պայմաններ, որպեսզի խզման համար Բրյուսելը ոչ մի պատասխանատվություն չկրի:

Պարզ ասած՝ ոչ միայն Վրաստանն է շահագրգռված, որ Ռուսաստանի հետ դիմակայության ռեժիմի մեջ չգտնվի, այլև Եվրամիությանը է ձեռնտու, որ Վրաստանի պատճառով Ռուսաստանին ավելի լայն ճակատով հակադրվելու «կազուս-բելի» չստեղծվի: Առայժմ դա բոլոր կողմերին բավարարում է, նաև, կարծես, վրացական ընդդիմությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում