Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ևս 44 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարող America PAC քաղաքական կոմիտեին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
America PAC-ը, որի հիմնադիրը հենց Իլոն Մասկն է, կենտրոնացած է ընտրողներին գրավելու վրա այն նահանգներում, որտեղ ընտրությունների ելքը դեռ հստակ չէ։







































