Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

3D ձևաչափի իշխանություն

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում, թերևս, կասկած չկա նույնիսկ այդ դատողությունների հեղինակների մոտ: Հայաստանում երևի թե որևէ բանական մարդ չի կարող անկեղծորեն մտածել, որ արտահերթ ընտրության հիմք կամ նախադրյալ չկա առնվազն խորհրդարանի պարագայում:

Եթե որևէ մեկը այդօրինակ մտորում կարող է ունենալ, ապա նրան, թերևս, կարելի է պատասխանատվության ենթարկել հայ ժողովրդին զրպարտելու, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարելու համար: Բայց բացարձակապես ավելորդ է քննարկել հարցը, թե կա՞ն, արդյոք, արտահերթ խորհրդարանի և նախագահի ընտրության հիմքեր, թե չկան: Հայաստանի հասարակության մեծ մասը իր համար ունի այդ հարցի պատասխանը կամ այդ քննարկման եզրակացությունը, և դա արտահայտվում է նրանով, որ Հայաստանի ներկայիս իշխանություն կոչվածը համապետական ընտրական փուլից երկու տարի անց էլ չի կարողանում լուծել, գոնե ինչ-որ չափով, իր հանրային լեգիտիմության հարցը: Դա է պատճառը, որ իշխանությունը դրսից համառորեն ներս չի գալիս, իսկ ներսից էլ որքան հնարավոր է փորձ է անում ուշադրությունը հանել դուրս, որտեղ ինքը, իր կարծիքով, լեգիտիմ է: Կասկած չկա, որ լեգիտիմ է ավելի, քան ներսում:

Բայց բանն այն է, որ լեգիտիմությունը համեմատության մեջ չէ գեղեցիկ ու ոչ էլ չափի մեջ: Լեգիտիմությունն ընդհանրապես գեղեցկության կատեգորիա չէ, ածական չէ, մակդիր կամ էպիտետ չէ, այլ ամբողջական, ընդգրկուն իրավիճակ, որը չունի ներս և դուրս: Լեգիտիմությունը, ժամանակակից տեխնոլոգիական նորաձևության լեզվով ասած` 3D ձևաչափի հասկացություն է, այսինքն` եռաչափ պատկեր` ներս, դուրս և իշխանական համակարգ: Այս երեք հարթություններն ամբողջությամբ, ոչ թե առանձին-առանձին են կազմում որևէ իշխանության լեգիտիմության աստիճանը: Եթե դատողությունները և հետևությունները արվում են ելնելով առանձին վերցրած հարթությունից, ապա արդյունքը լինում է այն, որ տվյալ իշխանությունը ընդամենը ժամանակ է ձգում, գոյություն քարշ տալիս, ուրիշ ոչինչ: Այդքանն իմիջիայլոց` ասելու համար, որ ինչքան էլ Հայաստանի իշխանությունը փորձի դրսում մնալ և հանրային ուշադրությունն էլ տանել դուրս, միևնույն է, լեգիտիմության հարցը պետք է լուծվի եռաչափ տարածության վրա: Այսինքն` Հայաստանի իշխանությանը թվում է, որ ինքը դրսում լեգիտիմ է: Մինչդեռ, Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերը վկայում են, որ նա ոչ թե լեգիտիմ է դրսում, այլ ուղղակի հարմար:

Բանն այն է, որ լեգիտիմությունն ու հարմարությունը տարբեր բաներ են: Լեգիտիմը կարող է լինել նաև անհարմար, բայց աշխարհի համար ընդունելի գործընկեր, որի կարծիքը հաշվի են առնում, որին նկատի են առնում զանազան գործընթացների վերաբերյալ քաղաքականություն մշակելիս: Հարմարն այն է, որ տվյալ գործիչը որևէ խոչընդոտ իրենից չի ներկայացնում որևէ մեկի համար, և նրան հաշվի առնելու կարիք չկա, քանի որ ով զանգի` նա կվերցնի հեռախոսը, ով կանչի` նա կգնա, ով ինչ ասի` նա համաձայնություն կտա, կամ եթե ասեն պետք չէ տալ` չի տա համաձայնություն: Լեգիտիմ իշխանությանը հիշում են միշտ, իսկ հարմար իշխանության մասին հիշում են` երբ պետք է լինում: Կամ էլ` լեգիտիմ իշխանությանը հիշում են, իսկ հարմար իշխանությանն ընդամենը հուշում:

Երբ իշխանությունը հայտարարում է արտահերթ ընտրությունների հիմքերի բացակայության մասին, դա մի կողմից բնական ինքնապաշտպանական կեցվածք է, իսկ մյուս կողմից էլ` անկեղծություն, քանի որ իշխանությանը դրսից գուցե ոչ մի արտահերթ ընտրության մասին բան չեն հուշել, ու իշխանությունը հավատացած է, որ արտաքին աշխարհը մինչև վերջ օժանդակելու է ոչ լեգիտիմ իշխանությունը պահելու հարցում և թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսատնտեսական աջակցություն ցուցաբերելով` փորձելու է Հայաստանում պահել կայունության նվազագույն մակարդակ, որ իշխանական դիրքերը չենթարկվեն սոցիալ-քաղաքական ցնցումների:

Բայց այստեղ իրավիճակը բարդանում է: Խնդիրն այն է, որ արտաքին աշխարհի համար ներկայիս իշխանությունը պահելն ունի կոնկրետ նպատակ: Այսինքն` մենք կարող ենք ենթադրություններ անել, թե դրսից ով ինչ է ուզում Սերժ Սարգսյանից, սակայն աներկբա է, որ եթե նրան օգնում են պահել իրավիճակը գոնե նվազագույն բավարար մակարդակի վրա, ուրեմն նրանից ինչ-որ բան ուզում են: Իսկ ինչ կարող են ուզել: Կասկած չկա, որ ցանկությունները տեղավորվում են տարածաշրջանային զարգացումների շրջանակում, որովհետև այլ իրավասություն Սերժ Սարգսյանը չի կարող ունենալ: Հայ-թուրքական գործընթացում կարծես թե Սերժ Սարգսյանը տվել է այն, ինչ կարող էր` ստորագրել է հայ-թուրքական ներկայիս սահմանները ճանաչող, պատմաբանների ենթահանձնաժողով նախատեսող արձանագրություններ: Ու միայն Ղարաբաղի հարցում է, որ Սերժ Սարգսյանը կարծես թե դիմադրում է: Հետևաբար, ամբողջ հարցը, թերևս, հետևյալն է. Ղարաբաղի հարցում աշխարհը Սերժ Սարգսյանից ավելի շատ դիմադրությո՞ւն է ցանկանում, թե՞ համաձայնություն: Եվ հարց է նաև, թե Սերժ Սարգսյանն ինքը ավելի շատ դիմադրելո՞ւ, թե՞ համաձայնելու ռեսուրս ունի: Ահա այդ տիրույթում էլ թերևս կարող է գտնվել Հայաստանում արտահերթ զարգացումների բանալին, որն իհարկե Հայաստանի իշխանության ձեռքում չէ, որովհետև եթե թողնեն իշխանության ձեռքում, ապա իշխանությունը անկասկած չի կարող արտահերթի դուռը ինքնուրույնաբար փակ պահել մինչև հերթական ընտրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում