Իսրայելը խոստովանել է, որ Լիբանանից արձակված «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքն ուղղակիորեն հարվածել է Կեսարիայում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսրայելի գրաքննչական մարմինը թույլ է տվել հրապարակել տեղեկատվություն այն մասին, որ «Հեզբոլլահի» կողմից արձակված անօդաչու թռչող սարքը հարվածել է Նեթանյահուի ընտանիքի տանը՝ պատճառելով որոշակի վնաս»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Հեզբոլլահը» երեք անօդաչու թռչող սարք էր արձակել, և բոլորն ուղղված են եղել Կեսարիայի վարչապետական նստավայրի վրա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները խոցել են երեք անօդաչու թռչող սարքերից երկուսը։









































