Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է Լիբանանում հրադադարի պայմանների մասին. Axios

Իսրայելի իշխանություններն ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել են այն պայմանների մասին, որոնց դեպքում նրանք պատրաստ կլինեն դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանի հետ սահմանային գոտում։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։

Ըստ աղբյուրների՝ Իսրայելն անցյալ շաբաթ ԱՄՆ-ին է փոխանցել փաստաթուղթ, որտեղ շարադրված են դիվանագիտական ​​կարգավորման պայմանները, որոնք թույլ կտան դադարեցնել պատերազմը Լիբանանում, իսկ երկու երկրների բնակիչները կվերադառնան սահմանի երկու կողմերում գտնվող իրենց տները:

Իսրայելի պայմաններից մեկն այն է, որ իր ուժերը կարողանան ակտիվ միջոցներ ձեռնարկել «Հեզբոլլահ»-ի ուժերի վերազինման և նրանց ռազմական ենթակառուցվածքների վերականգնման դեմ Լիբանանի հարավային այն շրջաններում, որոնք մոտ են սահմանին։ Բացի այդ, Իսրայելը պահանջում է, որ իր օդուժը կարողանա ազատորեն գործել Լիբանանի օդային տարածությունում։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկն ասել է, Լիբանանի և միջազգային հանրության ներկայացուցիչները դժվար թե համաձայնեն իսրայելական կողմի պահանջներին, որոնք կարող են մեծապես խաթարել Լիբանանի ինքնիշխանությունը։

Axios-ի տվյալներով՝ այդ փաստաթուղթն Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը հանձնել է Լիբանանի հարցով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնին, որը հոկտեմբերի 21-ին կժամանի Բեյրութ և կհանդիպի հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ։

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Սեպտեմբերի վերջից Իսրայելն ակտիվորեն ավիահարվածներ է հասցնում Լիբանանի հարավին և Բեյրութին՝ ոչնչացնելով «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները։ ԻՊԲ-ն հոկտեմբերի 1-ից նաև ցամաքային հարձակում է սկսել Լիբանանի հարավային շրջաններում:

«Հեզբոլլահ»-ն իր հերթին ամեն օր հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում