Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Էրդողանի թշնամու մահը բան կփոխի՞ թուրք-ամերիկյան հարաբերությունում

ԱՄՆ-ում մահացել է թուրք մեծահարուստ Ֆաթուլլահ Գյուլենը: Այդ մասին հայտնել է թուրքական մերձկառավարական «Հյուրիեթ» պարբերականը: Թե ինչից է մահացել Գյուլենը, առայժմ մանրամասներ հայտնի չեն: Մանրամասները գուցե այնքան էլ երկրորդական չեն, սակայն մյուս կողմից, այդպիսի դեպքերում շատ բարդ է ասել, թե որքանով են իրական հանգամանքները ստանում հանրային հասանելիություն: Իսկ Գյուլենի մահն անկասկած նաև քաղաքական է, որովհետև Ֆաթուլլահ Գյուլենը Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի «երդվյալ հակառակորդն» էր:

Էրդողանն իր նախագահությունը, ըստ էության, ամրացրել է զգալիորեն նաև Գյուլենի կերպարի հաշվին՝ նրանից կերտելով թշնամի՝ ինչին, իհարկե, Գյուլենն ինքը նպաստել է իր գործունեությամբ, և պայքարելով այդ թշնամու դեմ: Էրդողանը Գյուլենին մեղադրեց 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման համար: Միևնույն ժամանակ, ի դեմս Գյուլենի, Էրդողանը մեղադրում էր նաև ԱՄՆ-ին, որտեղ ապրում էր թուրք միլիարդատերը:

Ավելին, շատ հիշարժան է 2016-ի դրվագը, երբ Թուրքիա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Բայդենի հետ հանդիպմանն Էրդողանը նրանից պահանջում էր հանձնել Գյուլենին, իսկ Բայդենը Էրդողանի համար իրավական լիկբեզ էր անցկացնում՝ ասելով, որ դա ոչ թե Սպիտակ տան որոշելիքն է, այլ ԱՄՆ դատարանի, որն անկախ ինստիտուտ է: Խոշոր հաշվով, բավականին բարդ է միարժեք ասել՝ Ֆեթուլլահ Գյուլենի կերպարը և գործունեությունը Էրդողանին ավելի խանգարե՞լ է, թե՞ նպաստել: Ի վերջո, ցանկացած ամբողջատիրական իշխանության համար կարևոր բաղադրիչ է այսպես ասած արտաքին թշնամին:

Գյուլենը մի շոշափելի ժամանակաշրջան Էրդողանի համար կատարել է այդ դերը՝ կամա, թե ակամա և նրան, ըստ էության, տվել հնարավորություն Թուրքիայում ամրացնել իր ամբողջատիրական իշխանությունը: Վերջին տարիներին, իհարկե, Էրդողանը «թուլացրել» էր գյուլենականության բաղադրիչը, թերևս այն պատճառով, որ դա թույլ էր տվել նրան լուծել մի շարք խնդիրներ և դուրս գալ նոր աստիճանի, որտեղ իշխանության կառուցվածքն ու ամրությունը պայմանավորվում է արդեն այլ ներքին ու արտաքին գործոններով:

Գյուլենի մահվան դեպքում էական է, թե դա ինչո՞վ կարող է փոխել Էրդողանի և Միացյալ Նահանգների հարաբերությունը: Թուրք միլիարդատիրոջ գոյությունն այդ հարաբերության մեջ լարվածության նյարդը պահող գործոններից մեկն էր, անկախ իր ակտիվության աստիճանից: Մահը կնշանակի՞, որ դուրս է գալիս թուրք-ամերիկյան հարաբերության լարված նյարդ պահող մի գործոն, թե՞ այդ գործոնը «մահացել» էր ավելի շուտ, քան Գյուլենի ֆիզիկական մահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում