Monday, 06 07 2026
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում

Էական նշանակում՝ Հայաստանի պաշտպանունակության հավաքական խնդրի համատեքստում

Հայաստանում նշանակվել է ռազմաարդյունաբերական կոմիտեի նոր նախագահ, այն բանից հետո, երբ այդ պաշտոնը թափուր էր ամիսներ շարունակ: Հայաստանի հանրության համար նոր նշանակումը անցավ առանց մեծ մեդիաուշադրության: Դա այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի մասին է, ի տարբերություն, օրինակ, այլ կադրային թեմաների, որոնք օրեր ու շաբաթներ շարունակ կարող են զբաղեցնել հանրային ուշադրությունը զուտ ներքաղաքական կոնյուկտուրայի, այլ ոչ թե հասարակական-պետական կյանքի համար նշանակալիության համատեքստով:

Ռազմաարդյունաբերության ոլորտի կարևորությունը Հայաստանի համար ունի ոչ միայն պաշտպանական նշանակություն, այլ նաև էական, առանցքային նշանակություն երկրի տնտեսական զարգացման ու կառուցվածքի տեսանկյունից: Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի տնտեսական կառուցվածքում էական անհրաժեշտություն է արդյունաբերական բաղադրիչի շոշափելի ավելացումը: Հայաստանի տնտեսությունն այսօր ունի վիճակագրական տպավորիչ թվեր, միաժամանակ այդ ամենն ապահովում է գերազանցապես Ռուսաստանից վերաարտահանման և դեպի Ռուսաստան վերաարտահանման հաշվին, գումարած՝ բանկային համակարգ:

Դա տպավորիչ վիճակագրությամբ, բայց շատ թույլ առողջությամբ, թույլ իմունիտետով տնտեսություն է: Ռազմարդյունաբերությունը պաշտպանական բուն նշանակությունից զատ, կարող է էական դեր ունենալ տնտեսության պաշտպանունակության բարձրացման հարցում, եթե, իհարկե, ձևավորվի որպես տնտեսության համակարգային ճյուղ: Այսօր շատ է խոսվում հայկական ռազմարդյունաբերության հաջողությունների մասին, ինչը, իհարկե, ողջունելի է ցանկացած մասշտաբի պարագայում: Սակայն ակնառու է, որ Հայաստանում, ռազմարդյունաբերության մասին ներկայիս խոսույթը ունի չափազանցվածություն, որովհետև ռազմական արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի:

Կան տարբեր նախաձեռնություններ, որոնք, սակայն, սահմանափակ են իրենց արտադրական կարողությունների, նաև ծավալման հնարավորությունների տեսանկյունից: Դա գուցե օբյեկտիվ է, որովհետև հնարավոր չէ միանգամից հասնել մեծ մասշտաբի: Սակայն, մյուս կողմից, այստեղ շատ էական է, թե արդյո՞ք այսօր արվում է առավելագույնը՝ արդյունաբերական համակարգի մասշտաբի մոտենալու համար, թե՞ առավելագույնը միայն խոսվում է: Ռազմարդյունաբերական կոմիտեի առաջ այս խնդիրն է՝ ոլորտը արտադրական օրինակներից վերածել արդյունաբերական համակարգի: Այն, որ անցնող մի քանի տարիներին կոմիտեն ունեցել է մի քանի նախագահ, որոնք պաշտոնավարել են համեմատաբար կարճ, խոսում է այն մասին, որ կան արդյունավետության խնդիրներ:

Դրանք կլուծվե՞ն նոր նշանակումով: Համենայն դեպս նոր ղեկավարին պետք է մաղթել հաջողություն, քանի որ այդ հաջողությունը կլինի պետության հաջողությունը: Մյուս կողմից, սակայն, հարկ է նաև արձանագրել, որ ռազմարդյունաբերական համալիրի ձևավորման հարցում կոմիտեն ունի առանցքային դեր, սակայն խնդիրը լուծելու համար պահանջվում է նաև հենց պետական համակարգի հավաքական աշխատանք: Ի վերջո, առանցքային հարցերից մեկն այն է, որ ժամանակակից աշխարհում ռազմարդյունաբերական մրցակցային համալիր ձևավորելու համար, որը կդառնա տնտեսական համակարգի ճյուղային հիմնարար բաղադրիչ, անհրաժեշտ են մեծ ծավալի ներդրումներ, բայց ոչ միայն զուտ փողի, այլ նաև տեխնոլոգիական գործընկերության տեսքով:

Այո՛, Հայաստանն ունի շատ բարձր գիտատեխնիկական ներուժ, սակայն ոլորտը ունի մի շարք էական ռազմաքաղաքական նրբերանգներ, որոնք միայն գիտատեխնիկական ներուժով չէ, որ լուծվում են, այլ նաև տնտեսաքաղաքական արտաքին կապերով, որոնք պետք է կառուցվեն փոխադարձ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հետաքրքրությունների վրա: Եթե մենք ռազմարդյունաբերության ապագան չենք դիտարկում այդ մասշտաբով, ապա լոկ գիտատեխնիկական բաղադրիչի վրա հենվելը գործնականում թույլ չի տալու ստանալ իրապես արդյունաբերական համալիր, հետևաբար դարձյալ ավելի շատ կլինի ցանկալին իրականության տեղ մատուցող խոսքը, քան իրապես Հայաստանի պետական հավաքական իմունիտետը բարձրացնող գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում