Friday, 24 07 2026
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև

Նարիշկինը հասկացրե՞ց՝ кто дома хозяин

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես ինքն է հրապարակային բացահայտում արել, երկու օր է՝ Բաքվում է: Հոկտեմբերի 2-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ադրբեջանցի գործընկերների հետ «պրոֆեսիոնալ բանակցություններ վարել»:

Նարիշկինն, իհարկե, այցի գլխավոր նպատակը չի բացահայտել, իսկ Բաքուն առհասարակ այն չի լուսաբանել անգամ նախագահի պաշտոնական կայքի միջոցով: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը թույլ է տվել «քնարական զեղում» և հյուրընկալության համար շնորհակալություն հայտնել Ադրբեջանի իշխանություններին և ժողովրդին: «Մենք այստեղ մեզ տանն ենք զգում»,– գրել է Նարիշկինը:

Նա Բաքու է այցելել ԱՄՆ ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության Եվրոպայի և Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Փրայորի և Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզության տնօրեն Մուրի ադրբեջանական «ինսպեկցիայից» կարճ ժամանակ հետո և մի իրավիճակում, երբ Բաքուն մեծ դժվարությամբ է զսպում Իրանի շուրջ իրավիճակի սրացման սպասելիքները:

«Մենք այստեղ տանն ենք զգում» արտահայտությունը Նարիշկինի կարգավիճակին ոչ մի առումով չի պատշաճում: Նման բան կարող է թույլ տալ փոփ աստղը, մարզիկը, մշակույթի գործիչը կամ որևէ հայտնի զբոսաշրջիկ: Երբ մի երկրի հատուկ ծառայության ղեկավարը մեկ այլ երկրում իրեն «տանն է զգում» և այդ մասին ասում է ի լուր աշխարհի, պետք է ենթադրել, որ նա շտապ կարգով Բաքու է գործուղվել, որպեսզի, ինչպես իրենք՝ ռուսներն են ասում, հասկացնի, թե кто дома хозяин:

Ի՞նչ հիմնավորում, շարժառիթ, դրդապատճառ ունի Նարիշկինի այս ակնհայտ անհարգալի արտահայտությունը, չափազանց բարդ է ասել, բայց, ըստ երևույթին, Ալիևի հետ նրա հանդիպումը հեշտ չի եղել:

Ասվածի անուղղակի վկայություն է, թերևս, փաստը, որ երբ Նարիշկինը Բաքվում «պրոֆեսիոնալ բանակցություններ էր վարում», Իլհամ Ալիևը Ջեբրայիլի շրջանում մասնակցել է BP-ի ներդրումային հովանավորությամբ արևային էլեկտրակայանի հիմնարկեքի արորղությանը, ինչպես նաև այցելել Զանգելան:

Ի՞նչ է ակնարկել Ալիևն այդ քայլով, հասկացրել է, որ BP-ն, չնայած այսպես կոչված «Դարի պայմանագրի» ժամկետը լրանալուն, շարունակում է մնալ Ադրբեջանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը և դրանով էլ՝ նրա գլխավոր լոբբիստը և հովանավո՞րը, թե՞ Բաքուն ստացել է ռուս-բրիտանական ոչ պաշտոնական շփումների «ժամադրավայրի կարգավիճակ»:

Եվրոպական կառույցների հետ «խոյահարման գնալու» Ալիևի մարտավարությունը, կարծես, արժանանում է լուրջ դիմադրության: ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Լանդսբերգիսը խստորեն քննադատել է Ադրբեջանի կառավարությանը և կոչ արել «վերադառնալ ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ առարկայական քննարկումների»: Բրիտանական աջակցությունն այս իրավիճակում Ալիևին կարող է դիրքերի բարելավում ապահովել. խնդիրը ունի շատ շոշափելի ենթատեքստ. Եվրոպական բանկերը հրաժարվում են վարկավորել Ադրբեջանի էներգետիկ ծրագրերը: Ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը: Նարիշկինն ասել է, որ քննարկվել է երկու երկրների պետական կարգին սպառնալիքներին հակազդելու հարցը: Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանում դինաստիական իշխանության երաշխավոր միայն ի՞նքը կարող է լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում